Պարետ. Հանրային բաց վայրերում դիմակ դնելը պարտադիր կլինի (տեսանյութ)

Կարևոր 03.06.2020   20:01   549

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր պարետատան նիստից հետո հայտնեց, որ պարետատունը նոր որոշում է կայացրել, ըստ որի` բնակելի տարածքից դուրս գտնվող հանրային բոլոր բաց տարածքներում դիմակ դնելը կլինի պարտադիր։

«Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չկրել մինչև 6 տարեկան երեխաները, ինչպես նաև հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները»,–ասաց նա։

Ավինյանը հայտնեց, որ իրենց գործիքակազմում ունեն նաև ծայրահեղ միջոցներ` պարետային ժամ սահմանել, վերադարձ տնտեսական գործունեության և տեղաշարժի սահմանափակման հարց, սակայն, ըստ նրա, ներկա իրավիճակում փորձում են դեռ չդիտարկել այդ գործիքակազմը։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 515-ով և հասել 10524–ի:

Մանրամասները՝ https://www.gov.am/files/docs/4086.pdf


 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պարետ, Հայաստան, դիմակներ, ճեպազրույց, Տիգրան Ավինյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon