Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ Փաշինյանի մասնակցությամբ (ուղիղ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ պարետատան նիստից հետո ճեպազրույցով հանդես եկավ։ Նրա կողքին սոցիալական հեռավորությունը պահպանելով` կանգնած էին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
«Ես և իմ ընտանիքի անդամները վարչապետի կեցավայրում ենք մեկուսացած։ Քիչ առաջ ջերմությունս չափեցի` 36.5 էր։ Որևէ մեկս չունենք աշխտանշաններ։ Ես շարունակում եմ աշխատել, և քիչ առաջ պարետատան նիստն ավարտեցինք, որն անցկացնում էինք հեռավար ձևով»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ վաղվանից աշխատանքային բնականոն ռեժիմին կվերադառնա։
Նրա խոսքով` այսօր Հայաստանում 18-20 000 առանց ախտանշանների հիվանդներ կարող են լինել։
Նշենք, որ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները վարակվել են նոր տիպի կորոնավիրուսով․ նրանց թեստի պատասխանը դրական է եղել։
Ավելին՝ տեսանյութում