Պարետը նոր որոշում է ստորագրել. ոմանք կարող են դիմակ չդնել

Պաշտոնական 08.07.2020   13:32   463

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ հուլիսի 8-ին, նոր որոշում է ստորագրել։

Այսպիսով, քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ:

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 8-ից՝ ժամը 23:59-ից:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պարետ, կորոնավիրուս, Հայաստան, Տիգրան Ավինյան, դիմակներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon