«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Պարգև Օհանյան. Ինչու ՍԴ-ն իրավասու չէ քննելու Քոչարյանի և մյուսների վերաբերյալ դատարանի դիմումը

Պարգև Օհանյան. Ինչու ՍԴ-ն իրավասու չէ քննելու Քոչարյանի և մյուսների վերաբերյալ դատարանի դիմումը

Ինչպես խոստացել էի. ինչու՞ ՀՀ Սահմանադրական դատարանն իրավասու չէ քննելու «Ռ.Քոչարյանի և մյուսների» վերաբերյալ դատարանի դիմումը, ուստի այն վարույթ չպետք է ընդունի...

ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ «Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան,եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են,որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով»:

ՈՒշադրություն դարձրեք՝ և-ից հետո սահմանված սահմանադրական պայմանի վրա,որովհետև ՀՀ ՔԴՕ 31-րդ հոդվածի 2-րդ մասում,որով ղեկավարվել է դատարանը՝ գործի վարույթը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու որոշում կայացնելիս, այդ պայմանը բացակայում է:Իսկ մենք գիտենք,որ Սահմանդրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ և օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը /ՀՀ Սահմ.հոդված 5 /:

Հիմա նախ՝ «հիմնավոր կասկածի» մասին,որն անկասկած բացակայում է,որովհետև ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը՝ ոչ միայն չի հակասում ՀՀ Սահմանադրության որևէ նորմի,այլև այն բացառիկ հոդվածներից է,որ հենց ինքն է «սահմանադրական»,քանի որ՝ որպես հանցակազմի առաջացման պայման, հղում է անում հենց Սահմանադրության,մասնավորապես՝ Սահմանադրության 1-5-րդ հոդվածների և 6-րդ հոդվածի 1-ին մասի վրա...

Իսկ հոդվածի «կիրառելիության» հարցը որոշելը,այն առումով,որ հոդվածն «ընդունվել» է 2009 թվականին,մինչդեռ դեպքը տեղի է ունեցել 2008-ին,Սահմանադրական դատարանի իրավասությունը չէ,այլ ենթակա է գնահատման ընդհանուր իրավասության դատարանի կողմից.հակառակ դեպքում,գործող դատական պրակտիկայի համաձայն, դատարանը, կամ ՀՀ ՔԴՕ 309/1 հոդվածի հիման վրա,մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը,մեղադրողը՝ կարող են մեղադրանքը վերաորակել՝փոփոխել կամ լրացնել և մեղավոր կամ անմեղ ճանաչել՝ արարքի կատարման ժամանակ գործող /տե՛ս ՀՀ ՔՕ հոդված 6-րդ/ քրեական օրենսգրքի այն հոդվածով,որը կիրառելի կհամարեն՝ համաձայն ՀՀ ՔԴՕ 360-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և ի կատարումն ՀՀ Սահմանադրության վերը նշված նորմի ՝ և-ից հետո նախատեսված սահմանադրական պայմանի:

Ինչ վերաբերում է անձեռնմխելիությանը.

Գործի վարույթն այդ հիմքով կասեցնելն անհիմն է,քանի որ անձեռնմխելիությունից զրկելու իրավասու մարմին և/կամ/ընթացակարգ,այս դեպքում չի նախատեսվում /տե՛ս ՀՀ ՔՕ 295 հոդվածի 2-րդ մասը/ և նույնպես ենթակա է գործը քննող դատարանի իրավական գնահատմանը. և միայն,երբ առկա է դատարանի վերջնական ակտը,սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, յուրաքանչյուր ոք իրավունք ունի դիմել Սահմանադրական դատարան՝վիճարկելով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 169 հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի...

Պարգև Օհանյան