ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. ՀՀ ամբողջ տարածքում տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ

Պաշտոնական 24.03.2020   22:40   882

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Մարտի 24 պարետի թիվ 16 որոշմամբ

23:00-ից ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվում է մարդականց տեղաշարժը և մեկուսացում պետք է լինի, դուրս պետք է գան կենսական անհրաժեշտությունից ելնելով՝

  • այցելություններ դեղատներ, մթերային խանութներ և գյուղատնտեսական առևտրի կետեր, նաևհնարավորություն ունեն գնալ հոգեհանգստի և այցելելու խնամքի կարիք ունեցող քաղաքացու
  • Տանից դուրս գալիս անհրաժեշտ է լրացնել պարետի որոշմամբ սահմանված տեղաշարժման թերթիկը
  • Բոլոր դեպքերում անհրաժեշտ է անձնագիր վերցնել
  • Տեղաշարժի թերթիկում պարտադիր պետք է նշել ամսաթիվ, անուն ազգանուն հայրանուն, ելքի հասցե, այցելության վայրի հասցեն և անվանումը, նպատակ, վերադարձի ակնկալվող ժամը նաև պարտադիր անձնագիր կամ այդի քարտ կամ վարորդական վկայական լինի քաղաքացու մոտ
  • Վաղը ոստիկանական ուժերը իրականացնելու են վերահսկողություն և ստուգելու են փաստաթղթերը, անձնագիրը և սահմանաված թերթիկը պետք լինեն քաղաքացու մոտ
  • Աշխատանք, մթերային շուկա կամ խանութ կթույլատրվի գնալ նաև ֆիզիկական կամ սպորտով զբաղմունքի դեպքում օրական մեկ անգամ կթույլատրվի դուրս գալ՝ սեփական բնակավայրի սահմաններում
  • Հանրային ծառայությունները պետք է իրականացվեն հեռավար առանց այցելելու վարչական շենք, բացառությամբ այն դեպքի երբ գերատեսչության ղեկավարը որոշում է թե ով պետք է ներկայանա աշխատանքի
  • պետական մարմինների սպասարկման ծառայություն իրականացնող անձնակազմը չպետք է ներկայանա աշխատանքի, իսկ անհնարինության դեպքում պետք է սահմանափակել անձնակազմի թիվը
  • Գործարկվել է միասնական հարթակ, որը լինելու է հիմնական տեղեկատվական հարթակը, ներկայացվելու են համապատասխան լրահոս, պարետի որոշումները, հղումներ կան թեժ գծերի մասին, շուրջօրյա թարմացվում է
  • Այսօր կներկայացվի մոբայլ հավելվածը, որը հնարավորություն կտա քաղաքացիներին ստանալ նախնական գնահատական սեփական առողջության մասին՝ պատասխանելով հարցերին
  • Քաղաքացիների տեղաշարժը վերահսկելու են ոստիկանական ուժերը, թե ինչպես կորոշի ոստիկանապետը
  • Սահմանափակումը վերաբերում է բոլորին, նաև ՀՀ ոչ քաղաքացիներին
  • Քրեական և վարչական փոփոխություններն ուժի մեջ են մտել և դրանք կարող են կիրառվել անհրաժեշտության դեպքում
  • Սահմանափակումները չեն վերաբերելու այն խմբերին որոնք սահմանված են պարետի որոշմամբ՝ ոստիկանություն, բժիշկներ, աին
  • Երևանում Արցախի ընտրությունների հետ կապված գործող տեղամասում կգործեն այն սահմանափակումները որոնք սահմանված են
  • Սահմանափակումները վերաբերում են ՀՀ ողջ տարածքին
  • Տեղաշարժման թերթիկը տպելը պարտադիր չէ, կարևոր է բովանդակությոնը պահպանել այն արտագրելով որևէ թղթե կրիչի վրա և ստորագրել
  • Տրանսպորտի տեղաշարժը չի սահմանափակվելու, սակայն պետք պահպանվեն պարետի ցուցումները։ Ցանկացած տեղաշարժ նույն կանոններով կանոնակարգվում
  • Մոտակա պարենային խանութ, շուկա, դեղատուն դուրս գալիս պետք է տեղաշարժման թերթիկը լրացվի, բացառությամբ եթե քաղաքացին գնում է աշխատանքի թերթիկը կարող է մեկը լինել՝ նշելով ելքի և մուտքի ժամը, նաև անհրաժեշտ մյուս դաշտերը
  • Ցանկալի է տանից տեղաշարժը լինի 1 հոգով
  • Քաղաքացիների տեղաշարժման թերթիկը տեղադրված է covid19.gov.am կամ gov.am-ում covid19 վերնագրի տակ՝ պարետի որոշման մեջ
  • Եթե թերթիկը լրացվել է, բայց թերթիկում նշված նպատակը չի համապատասխանում սահմանված սահմանափակմանը ապա ոստիկանությունը կարող է կիրառել հմապատասխան գործողություններ
  • Ցանկալի է, որ լրագրողները աշխատեն տանից, քան որ այս օրերին պետական աշխատողները աշխատելու են հիմնականում տանից և տեղեկատվությունը կփոխանցվի առցանց
  • Հորդորում ենք գնումները կատարել առցանց

Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ֆեյսբուքյան էջից

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         արտակարգ դրություն, Հայաստան, տեղաշարժ, սահմանափակումներ, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon