Փաշինյան. Արդեն իսկ քայլում ենք դժոխքի միջով (տեսանյութ)

Պաշտոնական 06.06.2020   19:04   493

Հայաստանում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի  սպասում է հոսպիտալացման իր հերթին, ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարերատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Այսօրվա դրությամբ շուրջ 200 հիվանդ քաղաքացի կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի իր հերթին: Այսինքն՝ մեր առողջապահական համակարգն այնքան ծանր է աշխատում, որ չենք հասցնում նրանց տեղավորել: Ասեմ ավելին, մենք արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով կորոնավիրուսով վարակված մարդ է մահացել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ուշացումը եղել է երկակի. հիվանդի հարազատները մի փոքր ուշացրել են ճիշտ տեղեկատվության փոխանցումն առոջապահական համակարգին: Տեղեկատվությոնը եղել է ուշացումով, ռեկացիան եղել է ուշացումով, արդյունքում, արձանագրվել է մահ:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երկու մահվան դեպք էլ եղել է այն պատճառով, որ պացիենտները, որոնք պետք է լինեին վերակենդանցման բաժանմունքում, այնտեղ տեղ չլինելու պատճառով  եղել են ընդհանուր բաժանմունքում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon