«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Փաշինյան. Եթե հեղափոխությանը մեղադրում են Արցախի դեմ դավադրության մեջ, ուրեմն ժողովրդին են մեղադրում

Փաշինյան. Եթե հեղափոխությանը մեղադրում են Արցախի դեմ դավադրության մեջ, ուրեմն ժողովրդին են մեղադրում

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կոչ է անում չհավատալ քաղաքական էժան դիվիդենտներ շահելու համար արվող սադրիչ հայտարարություններին, թե Հայաստանի կառավարությունը ներգրավված է Արցախի դեմ ինչ-որ դավադրության մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին Արարատ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը նշեց, որ քննադատությունն ընդհանրապես կարևոր է կառավարության համար, ժողովրդավարական հասարակության մեջ քննադատությունն առաջընթացի կարևոր գործիք է, բայց չի կարելի սեփական նեղ շահի համար սուտը տարածել և հարվածել ազգային անվտանգությանը:

«Այսօր քաղաքական ուժեր կան, որոնք այդ ճանապարհով են գնում: Ոմանք փորձում են մեզ մեղադրել Արցախի դեմ ինչ-որ դավադրությունների մեջ ներգրավված լինելու համար: Մենք կարող ենք հասկանալ նաև նախընտրական տրամաբանությունը, բայց, երբ այդպիսի լուրջ մեղադրանքներ են ներկայացվում, դա արդեն միայն քաղաքական հարթակում քննարկելու հարց չէ: Այո, այդ մարդիկ պետք է գնան և համապատասխան մարմիններին տան բացատրություններ: Նաև հանրության առաջ թող կանգնեն և պատասխան տան»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց՝  երբ ասում են, որ այս հեղափոխությունը դավադրություն է Արցախի և Հայաստանի դեմ, ժողովուրդը պետք է բացատրություն պահանջի, թե դա ի՞նչ դավադրություն է, այդ ի՞նչ տեղեկատվություն է:

«Իհարկե, դա սուտ է, որովհետև հեղափոխությունն արել է ժողովուրդը, և, եթե որևէ մեկը հեղափոխությանը մեղադրում է Հայաստանի կամ Արցախի դեմ դավադրության մեջ, ուրեմն նա ժողովրդին է մեղադրում  Արցախի և Հայաստանի դեմ դավադրության մեջ: Մենք ասել եք, որ Արցախի հարցը լուծողը կառավարությունը չէ, այդ հարցի լուծողը ժողովուրդն է, և ինչ կառավարություն էլ լինի, չի կարող ժողովրդի թիկունքում որևէ քայլ անել»,- ընդգծեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության շուրջ քննադատություններին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ շատ կարևոր բան է փոխվել ՀՀ արտաքին քաղաքականության մեջ:

«Փոխվել է այն, որ Հայաստանում հաստատվել է մի կառավարություն, որ ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի ոչ մի անկյունում ոչ մի բիզնես շահ չունի: Եվ ես ուղիղ եմ ասում՝ Հայաստանում հաստատվել է մի կառավարություն, որի վրա աշխարհում ոչ մեկը ոչ մի կոմպրոմատ չունի և չի կարող ունենալ: Ես ձեզ հստակ ասում եմ՝ միգուցե կոշտ է հնչում, բայց մեր երկրագնդի վրա չկա այդպիսի ուժ, որ մեր կառավարության վրա ազդելու որևէ լծակ ունենա: Մեր կառավարության վրա ազդելու միակ բացառիկ ուժը կա և  կլինի հայ ժողովուրդը և Հայաստանի քաղաքացին»,- եզրափակեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: