«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Փաշինյան. ժողովուրդը պետք է լուծի Ղարաբաղի հակամարտության հարցը

Փաշինյան. ժողովուրդը պետք է լուծի Ղարաբաղի հակամարտության հարցը

ժողովուրդը պետք է լուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը. այս մասին իր գործունեության մեկ տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բա ժողովուրդը պետք է որոշի, բա ո՞վ պետք է որոշի, դո՞ւք պետք է որոշեք, մի քանի կոռուպցիոներներո՞վ, մի քանի բանակ թալանածներո՞վ: Հայաստանում այսուհետ ամեն ինչ պետք է ժողովուրդը որոշի, համակերպվե՛ք»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ եթե բանակցությունների արդյունքներով այնպիսի որոշում լինի, որն արժանի համարի ժողովրդին ներկայացնել, դա կանի:

«Դա կարող է լինել հանրահավաք, մամուլի ասուլիս, տեսաուղերձ: Եվ ասեմ՝ կա այսպիսի տարբերակ: Դուք թույլ տալի՞ս եք այդ շրջանակում բանակցություններ վարել: Ամենամեծ հարցն այն է, թե մենք ինչ ենք ուզում:

Եկեք հստակ ձեւակերպենք, թե ինչ ենք ուզում: Եվ կառավարությանն ասենք՝ ահա սա է քո խնդիրը: Թե չէ գնում ենք բանակցությունների, մեղադրում են, որ վաճառել ենք: Էդ դո՛ւք եք վաճառել: Ո՞վ բարոյական իրավունք ունի ինձ մեղադրելու: Մեղադրում են երկիրը կողոպտած մարդիկ: Բայց ո՞վ է նրանց նման բարոյական իրավունք տվել: Բայց ո՞վ են նրանք ընդհանրապես: Սերմ գողացող մկներ, բանակը կողոպտածներ, զինվորների հաշվին ճարպակալածներ: Նրանք հարցը լուծելու բարոյական իրավունք չունեն, չնայած մեդալներին ու ուսադիրներին: Ձեր տեղը կորոշեն քննությունն ու դատը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: