«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Փաշինյան. Փորձ է արվում ցույց տալ մարդկանց, որ Հայաստանում ոչինչ չի փոխվել (տեսանյութ)

Փաշինյան. Փորձ է արվում ցույց տալ մարդկանց, որ Հայաստանում ոչինչ չի փոխվել (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխում է Ֆեյսբուքով բնակչության հետ հաղորդակցվելու ձևաչափը։ Այն կոչվելու է «Զրույց քաղաքացու հետ»: Այս մասին Ֆեյսբուքում հերթական ուղեղ եթրի ժամանակ ասել է Փաշինյանը:

«Այս ֆորմատով, ժամանակ առ ժամանակ, առնվազն ամիսը մեկ անգամ ես ձեզ հետ կշփվեմ. կխոսեմ այն խնդիրների մասին, որոնք այդ ընթացքում ի հայտ կգան։ Այս պահին խոսում եմ մեքենայից։ Աշխատավայրում չեմ ցանկանում կտրվել աշխատանքից, իսկ երեկոյան արդեն հոգնած ենք լինեւմ՝ և ես,և քաղաքացիները, ու հաճախ իր ասածներն այդքան էլ ճիշտ չեն ընկալվում»:

 Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում իր ընտանիքը թիրախավորելու փորձերը: Նա այն կարծիքին է, որ նման եղանակով փորձ է արվում մարդկանց ցույց տալ, թե Հայաստանում ոչինչ չի փոխվել: ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակմամբ անդրադարձավ վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցում իր և իր ընտանիքի վերաբերյալ տարբեր հրապարակումներին ու քննարկումներին:

«Քննարկում են այն, որ Զինված ուժերում ծառայող իմ որդին արձակուրդ է եկել: Իմ որդու արձակուրդ գալը հակաքարոզչության առիթ է դարձել: Նման շահարկումներ անողները չեն ասում, որ Զինված ուժերում 6 ամիս ծառայելուց հետո յուրաքանչյուր զինվոր օգտվում է իր արձակուրդի իրավունքից: Տասնյակ հազարավոր զինվորներ այդ սկզբունքով արձակուրդ են գալիս, բայց դա հրապարակումների վերնագրերում չի հայտնվում, իսկ իմ որդու գալը քննարկվում է: Իմ ընտանիքի անդամները մտնում ենք խանութ 10 կամ 20, նույնիսկ 50 հազար դրամի առևտուր են անում, դա դառնում է քննադատության առիթ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով, այս ամենով փորձ է արվում ցույց տալ մարդկանց, որ Հայաստանում ոչինչ չի փոխվել, ներկա իշխանությունները ոչնչով չեն տարբերվում նախորդներից:

«Իրենց ասածի տրամաբանությունը հետևյալն է, թե տեսեք հանրապետականներն էլ էին շոր հագնում, այն իշխանություններն էլ էին խաշ ուտում, նոր իշխանություններն էլ են նույնը անում կամ այսօրվա վարչապետն էլ է մեքենայով ման գալիս, նույնիսկ զրահապատ: Ասում են, պատկերացնո՞ւմ եք ուղղաթիռով տեղ է գնում… չէ էշով, ձիով պետք է գնա, որ հասկանանք երկրում բան է փոխվել: Ես կարծում եմ, որ սա հուսահատության քարոզչություն է: Հեղափոխությանը նախորդած տարիների ընթացքում անընդհատ ասվել է բան չի փոխվելու, եղունգ ունես գլուխդ քորի, հիմա նույն մոտեցումը շարունակվում է»,-ասաց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը խոսեց ներկա և նախորդ իշխանությունների միջև տարբերության մասին՝ հստակ արձանագրելով փոփոխությունների եզրերը: Նա ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը ՀՀ ժողովրդին չի թալանում: Սա այն փոփոխությունն է, որի մասին հասարակությունը  երազել է երկար տարիներ:

«Իշխանությունը ձևավորել է ժողովրդի կողմից: Իշխանությունը չի փորձելու ժողովրդի ձեռքից վերցնել իշխանությունը ձևավորելու հնարավորությունը: Եղունգներով իշխանությունը չենք պահելու: Եթե ժողովրդին պետք լինի, ապա մենք կլինենք այս կարգավիճակում, եթե ոչ, ապա չենք լինի: Ինձ համար անընդունելի կլինի այն վիճակը, եթե պարզվի, որ իմ վարչապետ լինելն ավելի շատ հարկավոր է ինձ, քան Հայաստանի քաղաքացիներին: Որ պահին այդպես լինի, ուրեմն ես անելիք չունեմ այս կարգավիճակում»,-ասաց նա:

Նրա խոսքով, նոր կառավարությունից փորձում են կերտել բացասական կերպար՝ ցույց տալով, թե  ոչինչ չի փոխվել:

«Ես թույլ չեմ տալու, որ այդ իմիջը ստեղծվի, ընդ որում, դա անելու եմ ոչ թե լրատվամիջոց խլելով, այլ այս ճանապարհով, այն է՝ քաղաքացիների հետ ուղիղ շփումով»,-հավելեց նա:

Ավելին՝ տեսանյությում