«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Փաշինյանն առանձին հանդիպում կունենա Պուտինի հետ

Փաշինյանն առանձին հանդիպում կունենա Պուտինի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթաժողովի շրջանակում, որը տեղի կունենա Երեւանում հոկտեմբերի 1-ին, առաձին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։ Այս մասին տեղեկացրել են Կրեմլի մամուլի ծառայությունում։

«Միջոցառման (ԵՏՄ գագաթաժողովի) շրջանակում տեղի կունենան Պուտինի բանակցությունները Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Ռոհանիի հետ»,- ասվում է հաղորդագրությունում։