«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Փաշինյանը՝ ՀՅԴ-ի մասին. «Հանուն «ազգային արժեքների» մարդ ծեծելու մասին խոսում են ուժեր, որոնք 25 տարի երկիրը թալանել են»

Փաշինյանը՝ ՀՅԴ-ի մասին. «Հանուն «ազգային արժեքների» մարդ ծեծելու մասին խոսում են ուժեր, որոնք 25 տարի երկիրը թալանել են»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գոյություն ունեցող բանաձևին՝ «ազգային արժեքների համար մարդ ծեծել»: Վարչապետի խոսքով՝ դա ասում են այն ուժերը, որոնք ազգային արժեքների համար «25-30 տարի երկիրը թալանել են ու այդ ընթացքում ոչ մի խոսք չեն ասել ազգային արժեքների մասին»:

«Էդ որ ասում էին, աչքով էին տալիս՝ բա զինված ուժերը, բա բանակը, բա էս: Իրանք թալանել են քաղաքացուն, թալանել են բանակը, իրանք թալանել են իրավական համակարգը, իրանք թալանել են պետական բյուջեն, իրանք թալանել են ամեն ինչ»,- ասաց Փաշինյանը:

Լրագրողի հստակեցմանը՝ խոսքը Դաշնակցության մասի՞ն է, վարչապետը պատասխանեց, որ խոսքն իշխանության մեջ եղած այն ուժի մասին է, որն ասում է, որ հանուն ազգային արժեքների՝ բռնություն է կիրառելու:

Ըստ նրա՝ երեկվա ակցիայից հետո մարդ ծեծելու հանգամանքները պետք է իրավապահները պարզեն՝ արդյո՞ք եղել է հանձնարարական, և արդյո՞ք կազմակերպված ակցիա էր.

«Եթե կազմակերպված ակցիա էր, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի, և բոլոր այն մարդիկ, ովքեր բռնություն են քարոզում, նրանք հատ-հատ պատասխանատվության են ենթարկվելու: Ես չեմ ուզում վերադառնալ այն բառապաշարին՝ ասֆալտին փռել, պատերով տալ, բայց ասում եմ՝ որևէ մեկը մեր բարեկրթությունը թող հանկարծ չշփոթի թուլության հետ»,- նշել է ՀՀ վարչապետը: