Փաշինյանը կմեկնի Մոսկվա․ Կրեմլը հաստատեց

Պաշտոնական 10.01.2021   14:46   161

Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը Մոսկվայում։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի կայքը։

Նախատեսվում է, որ կողմերը կքննարկեն 2020թ.նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրականացման ընթացքը և կքննարկեն տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ հետագա քայլերը:

Կրեմլի հայտարարության մեջ նշված է, որ հատուկ ուշադրություն կդարձվի ռազմական գործողությունների հետեւանքով տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առեւտրատնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման հարցերին:

Բացի այդ, նախատեսված են  Պուտինի առանձնազրույցներն  Ալիևի և  Փաշինյանի հետ:

Նշենք, որ Կրեմլի հայտարարությունից րոպեներ անց Փաշինյանի պաշտոնական կայքում հայտնվեց տեղեկություն նրա՝ Մոսկվա մեկնելու վերաբերյալ։ Իսկ Փաշինյանի մամուլի խոսնակը հնարավոր է համարում Մոսկվայում եռակողմ հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության ստորագրումը։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մոսկվա, ԼՂ, Նիկոլ Փաինյան, եռակողմ հանդիպում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon