«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Փաստաբան. «Արմեն Դանիելյանն այն դատավորն է, ով Մարտի 1-ի գործերով անօրինական մեղադրական դատավճիռներ է կայացրել»

Փաստաբան. «Արմեն Դանիելյանն այն դատավորն է, ով Մարտի 1-ի գործերով անօրինական մեղադրական դատավճիռներ է կայացրել»

«Հենց նոր լուրերով իմացա, որ քոչարյանի կալանքի գործով դատախազի և մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների ներկայացոցչի բողոքները կքննի դատավոր Արմեն Դանիելյանը։

Դա այն դատավորն է ում դատավոր է նշանակել Քոչարյանը, դա այն դատավորն է ով նախկին իշխանությունների մշտական պատվեր կատարողն է եղել և մարտի 1-ի գործերով անօրինական մեղադրական դատավճիռներ է կայզցրել։

Դա այն դատավորն է ում դեմ Փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանները բոլոր գործերով վերաքննիչ բողոքների վերջում ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի հիմքով և վերաքննիչ դատարանի նախկին նախագահ Տ.Սահակյանը Արմեն Դանիելյանին գործը չէր մակագրում։

Հիմա ինչպես՞ դա հասկանանք, էլի միտումնավոր ու նախապես պլանավորված են անում ու էլի նույն պատմությունն է և դրա համար պետք է Վարչապետի պահանջը, որը նաև հեղափոխություն իրականացրած ժողովրդի պահանջն է որ այդ դատավորները սակսած Արմեն Դանիելյանից , պետք է աշխատանքից ազատվելու դիմումներ ներկայացնեն, որ վերջապես արդարադատություն իրականացվի մեր Նոր Հայաստանում։ Թե չէ սխալ է սպասել մինչև ինչ որ վերթինգ արվի ու անցումային արդարադատություն լինի: Դա ժողովուրդն է որոշում, ինչպես որոշեց ու մերժեց նախկին ռեժիմին ու սերժին»։

Փաստաբան Ամալյա Ավագյան