«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հուլիսի 27

Պատմության այս օրը. հուլիսի 27

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Պարկապզուկի երախտագիտության օրը (Bagpipe Appreciation Day) *
  • Համբուրգերի ծննդյան օրը *

Ազգային

  • Ավստրալիա - Նորֆոլքի օրը (Norfolk Day) *
  • Ամերիկյան Վիրջինյան կղզիներ - Աղոթք փոթորկի համար (Hurricane Supplication Day) *
  • ԱՄՆ - Նյու Ջերսիի ազգային օրը (National New Jersey Day)
  • ԱՄՆ - Կորեական պատերազմի վետերանների հաշտեցման ազգային օրը
  • ԱՄՆ - Շոտլանդական վիսկու ազգային օրը (National Scotch Day) *
  • ԱՄՆ - Սեփական շալվարն զբոսանքի հանելու ազգային օրը (National Take Your Pants for a Walk Day) *
  • ԱՄՆ - Կրեմ-բրյուլեի ազգային օրը (National Creme Brulee Day) *
  • ԱՄՆ - Ոտնացուպերով քայլելու ազգային օրը (National Walk on Stilts Day) *
  • ԱՄՆ - Գերի Գիգաքսի օրը (Gary Gygax Day) *
  • ԱՄՆ - Սիրո բարության ազգային օրը (National Love is Kind Day) *
  • ԱՄՆ - Տնական բույսերի հետ զբոսնելու ազգային օրը (Take Your Houseplants for a Walk Day) *
  • ԱՄՆ - Հավի ձողիկների օրը (Chicken Finger Day) *
  • Բոնայրե - Դիմակահանդեսային երկուշաբթի *
  • ԿԺԴՀ - Հաղթանակի օրը
  • Մեքսիկա - Գյուլագեուեթցի փառատոնը (Guelaguetza Festival) *
  • Պուերտո Ռիկո - Խոսե Սելսիո Բարբոսի օրը *
  • Ռուսատան - Հինգ պատահական հանդիպման օրը
  • Սաբա - Դիմակահանդեսային երկուշաբթի *
  • Սինտ Էստատիուս - Դիմակահանդեսային երկուշաբթի *
  • Վիետնամ - Հիշատակի օրը 
  • Ֆիլիպիններ - Քրիստոսի Եկեղեցու օրը (Iglesia ni Cristo) 
  • Ֆինլանդիա - Քնատ գլխի ազգային օրը *

* Հուլիսի 27-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 - Լոնդոնի օլիմպիական խաղերի բացումը։
1994 - Հնդկաստանի խորհրդարանը ծնողներին արգելում է իմանալ ապագա երեխայի սեռը։
1983 - «Հայկական հեղափոխական բանակ» կազմակերպությունը Լիսաբոնում պատանդ է վերցնում Թուրքիայի դեսպանատան աշխատողներին, սպանելով երկու հոգու՝ թուրք դիվանագետի կնոջը և պորտուգալացի մի ոստիկանի։

  • Գործողությունն իրականացրած հինգ անդամները տեղում սպանվում են։

1953 - Վատիկանը սուրբ տոներին արգելում է ֆաբրիկաներում աշխատանքը։
1953 - Կորեական պատերազմն ավարտվում է Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև բաժանարար գոտու ստեղծումով։
1945 - Ալեքսանդր Սոլժենիցինը դատապարտվում է ութ տարվա ուղղիչ աշխատանքների՝ «հակասովետական քարոզչության համար»։
1944 - Խորհրդային զորքերն ազատագրում են Լվովը։
1943
- Իտալիայում կազմալուծվում է նացիստական կուսակցությունը։
1921 - Կանադացի ֆիզիոլոգ Ֆրեդերիկ Բանտինգն առաջին անգամ առանձնացնում է ինսուլինը։
1890 - Վինսենթ վան Գոգը կրակում է իր վրա և մահանում է երկու օր հետո։
1656 - Բ․ Սպինոզան իր հայացքների պատճառով վտարվում է հրեաների հասարակությունից ու Ամստերդամի իր տանից։
1606 - Պորտ Ռոյալում հիմնադրվում է Կանադայի առաջին ֆրանսիական մշտական գաղութը։
1586 - Անգլիացի ծովագնաց Ուոլտեր Ռելին առաջին անգամ Բրիտանիա ծխախոտ է բերում։


ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Հռիփսիմե Խուրշուդյան, հայ ծանրամարտիկ
1987 - Մարեկ Համշիկ, սլովակ ֆուտբոլիստ
1975 - Արա Աբրահամյան, հայազգի շվեդական ըմբիշ
1942 - Կլոդ Մութաֆյան, ֆրանսահայ մաթեմատիկոս, հայագետ և պատմաբան
1923 - Մասուտացու Օյամա, քյոքուշինքայ կարատեի հիմնադիր վարպետը
1917 - Բուրվիլ, ֆրանսիացի դերասան, էստրադային երգիչ

  • Լուի դե Ֆյունեսի հետ նկարահանվել է «Մեծ զբոսանք» և «Շշմածը» ֆիլմերում։

1897 - Ադոլֆո Բալոնչերի, իտալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1889 - Օտո Սկուլմե, լատվիացի նկարիչ
1835 - Ջոզուե Կարդուչչի, իտալացի բանաստեղծ (մ. 1907)
1830 - Ադել Հյուգո, Վիկտոր Հյուգոյի և Ադելի դուստրը

  • Ֆրանսուա Տրյուֆոյի «Ադել Հ.-ի պատմությունը» ֆիլմի գլխավոր հերոսուհու նախատիպն է։ Իր անվանումով Ադել Հյուգոյին է պարտական այսպես կոչված՝ «Ադելի համախտանիշը», այն է՝ երկարատև սիրային կախվածություն, հիվանդագին կիրք, որը մնում է անպատասխան։
  • Ադելը երկար ժամանակ տառապել է անգլիացի սպա Ալբերտ Պինսոնի նկատմամբ անպատասխան զգացմունքներից։

1824 - Ալեքսանդր Դյումա (որդի), ֆրանսիացի գրող

  • Առավել հայտնի է որպես «Կամելիազարդ տիկինը» վեպի հեղինակ։