«  Մարտ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. մարտի 15

Պատմության այս օրը. մարտի 15

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրը (World Consumer Rights Day) *
  • Շփման համաշխարհային օրը (World Contact Day) *
  • Ոստիկանության դաժանության դեմ պայքարի միջազգային օրը (International Day Against Police Brutality) *
  • Փոկերի ձագերի պաշտպանության միջազգային օրը (International Day of Action for the Seals) *
  • Զարմացնելու օրը (Dumbstruck Day) *
  • Հարգանքի օրը *
  • Ճշմարիտ խոստովանության օրը (True Confessions Day) *
  • Շարժասանդուղքի ծննդյան օրը *
  • Կարմիր քթի օրը (Red Nose Day) *

Կրոնական

  • Կաթոլիկություն - Կլեմենս Հոֆբաուերի հիշատակը
  • Կաթոլիկություն - Լուիզա դե Մարիակի հիշատակը
  • Ուղղափառություն - Մաքուր Երկուշաբթի՝ Մեծ Պահքի սկիզբը *
  • Ուղղափառություն - Կիրինսկու եպիսկոպոս Ֆեոդոտոսի դավանանքի հիշատակության օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Կանզասի ազգային օրը (National Kansas Day) *
  • ԱՄՆ - Մեն նահանգի օրը (Maine Statehood Day) *
  • ԱՄՆ - Բրուտոսի ազգային օրը (National Brutus Day) *
  • ԱՄՆ - Գետնանույշի սիրահարների ազգային օրը (National Peanut Lovers Day) *
  • ԱՄՆ - Էլեն տանձի ազգային օրը (National Pears Hélène Day) *
  • ԱՄՆ - Ճուռակների օրը (Buzzards Day) *
  • ԱՄՆ - Սխալ համարվող ամեն ինչի օրը (Everything you Think Is Wrong Day) *
  • ԱՄՆ - Ազգային կոշիկի համաշխարհային օրը (National Shoe the World Day) *
  • Բելառուս - Սահմանադրության օրը (Constitution Day) *
  • Իսպանիա - Ֆալաս Ֆիեստա (Las Fallas Festival) *
  • Լիբերիա - Ջոզեֆ Ջենկինս Ռոբերթսի ծննդյան օրը (Joseph Jenkins Roberts ' Birthday) *
  • Հունգարիա - 1848 թվականի հեղափոխության օրը (1848 Revolution Day) *
  • Ճապոնիա - Հոնեն-Մացուրի (Hnnen Matsuri) *
  • Ճապոնիա - Հարուստ տարվա տոնը *
  • Ճապոնիա - Տարեց մարդկանց հարգանքի օրը *
  • Պալաու - Երիտասարդության օրը (Youth Day) *
  • Ռուսաստան - Ֆեդոտ Վետրոնոս *
  • Ռուսաստան - Վարդագույն թփերի երազանքի օրը *

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2005 - Երուսաղեմում բացվեց Հոլոքոստի պատմության նոր թանգարան:
1938 - Սաուդյան Արաբիայում նավթի հայտնաբերումը:
1924 - Գործարկվեց Երևանի բամբակազտիչ գործարանը։
1921 - Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում 25-ամյա Սողոմոն Թեհլերյանը, «Նեմեսիս» գործողության շրջանակներում գնդակահարեց Օսմանյան Թուրքիայի Ներքին գործերի նախարար, «Երիտասարդ Թուրքեր» կազմակերպության ղեկավար և Հայոց Եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային:

  • 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանում Սողոմոնի դատապաշտպան դոկտոր Նիմայեր Կիրը իր պաշտոնական ճառում ասաց. «Սողոմոն Թեհլերյանն ինքը չէր, որ փողոց կիջներ Թալեաթ փաշային սպանելու, նրա հետ կիջնեին դարերը, միլիոնավոր սպանվածները: Նա իր ձեռքով կտաներ իր ամբողջ ժողովրդի պատվի դրոշակը, դրոշակը` ողջ խոշտանգվածների, դրոշակը` իր լլկված ընտանիքի»: «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ, որովհետև խիղճս հանգիստ է»,- սա էր Թեհլերյանի կարճ ու խոսուն պատասխանը: Դատական նիստը տևում է երկու օր: Արդյունքում Սողոմոնն արդարացվում է: 

1906 - Գրանցվեց «Ռոլս Ռոյս» ընկերությունը։
1892 - Ամերիկացի գյուտարար Ջեսս Ռենոն արտոնագրեց առաջին շարժասանդուղքը:
1892
 - Հիմնադրվեց անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը:
1880 - Լույս տեսավ «Պսակ» թերթը՝ Երևանի առաջին պարբերականը (ընդհատումներով լույս է տեսել մինչև 1884 թ․ ապրիլի 7-ը):
նՔ44 - սպանվեց Հռոմի դիկտատոր Հուլիոս Կեսարը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1995 - Ջաբարի Փարքեր, ամերիկացի բասկետբոլիստ, հարձակվող
1993 - Պոլ Պոգբա, ֆրանսիացի ֆուտբոլիստ
1975 - Վեսելին Տոպալով, բուլղարացի շախմատիստ, գրոսմայստեր (1992), ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն (2005)
1968 - Սաբրինա, իտալացի երգչուհի
1959 - Ռուբեն Դիշդիշյան, ճարտարապետ, «Централ Партнершип» մասնատեր
1955 - Սերգեյ Մանուկյան, ռուսահայ ջազ և սոուլ վոկալիստ, երգահան և երաժիշտ
1935 - Լեոնիդ Ենգիբարյան, կրկեսի, էստրադայի և կինոյի դերասան Լեոնիդ Ենգիբարյան

Մի՛ նեղացրեք մարդուն

Իզուր, հենց էնպես մարդուն նեղացնել պետք չի, որովհետեւ դա շատ վտանգավոր է։ Հանկարծ ու նա Մոցա՞րտն է։ Ու հատկապես, եթե դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ «Թուրքական մարշը»։ Կնեղացնեք նրան ու ոչինչ էլ չի գրի։ Մի բան չի գրի, հետո մյուսը, ու աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, ու նշանակում է, լավ մարդիկ էլ կպակասեն։
Իհարկե, մեկ ուրիշին կարելի և նեղացել՝ ամեն մեկը հո Մոցարտ չի՞։ Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու․․․
Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չի․․․
Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։
Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ...

1924 - Գեորգի Ասատուրյան, ՀՀ արվեստի և սպորտի վաստակավոր գործիչ
1919 - Ջորջ Ավագյան, ամերիկահայ պրոդյուսեր, ջազի նշանավոր դեմքերից
1918 - Զարուհի Դոլուխանյան, հայ երգչուհի, մեցցո-սոպրանո
1884 - Վերդի, հայ աշուղագետ
1851 - Ուիլյամ Միտչել Ռամզի, շոտլանդացի հնագետ, պատմաբան, հայագետ (վ. 1939)։