Պատմության այս օրը. մարտի 29
2008 - Մոտ 35 երկիր և 350 քաղաք մասնակցեցին Երկրագնդի ժամ միջազգային գործողությանը:
2004 - Իռլանդիայում աշխարհում առաջին անգամ ընդունվեց օրենք ծխախոտի արգելման մասին, համաձայն որի արգելվում էր ծխելը բոլոր աշխատատեղերում, ներառյալ սրճարաններն ու ռեստորանները:
2004 - Բուլղարիան, Ռումինիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Սլովակիան և Սլովենիան դարձան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամներ:
1998 - Լիսաբոնում բացվեց եվրոպական ամենաերկար կամուրջը:
1992 - Հիմնադրվեց Ռոսատոմը, Ռուսաստանի դաշնության միջուկային համալիրի կարգավորիչ մարմինը:
1967 - Ծնվել է ֆրանսիացի ռեժիսոր, դրամատուրգ, 26 տարբեր կինոմրցանակների դափնեկիր Միշել Խազանավիչուսը։
2011 թվականին նկարահանած «Արտիստը» ֆիլմի համար «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում արժանացել է Օսկար, Գոյա, BAFTA և այլ մրցանակների։
1967 - Ֆրանսիայում ջուրն է իջեցվում առաջին միջուկային սուզանավը:
1957 - Ծնվել է դերասան Քրիստոֆեր Լամբերը։
Ավելի քան 35-ամյա կինոկարիերայի ընթացքում նկարահանվել է 80 ֆիլմերում։ Նկարահանվել է ինչպես կատակերգությունների, այնպես էլ ինտելեկտուալ ֆիլմերի մեջ։ Բայց առավել հայտնի է ֆանտաստիկ ու էքշն ժանրի ֆիլմերում միայնակ հերոսների դերերի շնորհիվ։ Ֆրանսիական «Սեզարի» մրցանակակիր է։
Ամենահայտնի ֆիլմը «Լեռնցին» է։ Ֆիլմի սաունդթրեքների (Who Wants To Live Forever, A kind of magic, One year of love, Princes of the universe) հեղինակը Queen ռոք խումբն է։ Ֆրեդի Մերկուրիի հեղինակած «Princes of the universe»-ի տեսահոլովակում նկարահանվել է նաև Լամբերը։
1947 - Մադագասկարի բնակիչներն ապստամբում են ֆրանսիական տիրապետության դեմ:
1886 - «Կոկա-կոլա»-ի ծննդյան օրը. ստեղծվեց ըմպելիքի բաղադրատոմսը:
1873 - Լև Տոլստոյը սկսեց աշխատել «Աննա Կարենինա» վեպի վրա:
1871 - Վիկտորիա թագուհին բացում է Ալբերտ թագավորական սրահը:
1864 - Մեծ Բրիտանիան Հունաստանին հանձնեց Իոնական կղզիները:
1848 - Նիագարա գետի սառցակալման պատճառով Նիագարայի ջրվեժը դադարեց թափվել մոտ 30 ժամով:
1798 - Ֆրանսիացիները հռչակեցին Հելվետիկյան հանրապետություն ստեղծելու մասին, որը հետագայում դարձավ Շվեյցարիան:
1795 - Գերմանացի մեծանուն երգահան ու դաշնակահար Լյուդվիգ վան Բեթհովենը առաջին անգամ համերգ տվեց Վիեննայում:
1490 - Ծնվել է աշուղ-երգիչ Նահապետ Քուչակը։
Քնաի~ ու քանի~ ասեմ.
«Զիմ եարին կապան կարեցէք.
Արեւն իւր երե´սք արէք,
զլուսընկան աստառ ձեւեցեք.
Թուխ ամպն այլ բամպակ արէք
ւ’ի ծաւեն դերձան քաշեցէք.
Աստղերն այլ կոճակ արէք,
զիս ի ներս ողկիկ շարեցէք»:
1461 - Ալ և Սպիտակ վարդերի պատերազմ. Թաութոնի ճակատամարտում Էդվարդ Յորքցին հաղթում է Մարգրեթ Անժուեցուն:
1430 - Օսմանյան Կայսրությունը գրավում է բյուզանդական Սալոնիկ քաղաքը: