«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. օգոստոսի 10

Պատմության այս օրը. օգոստոսի 10

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Առյուծների համաշխարհային օրը (World Lion Day) *
  • Կենսադիզելի միջազգային օրը (International Biodiesel Day) *
  • Վլոգինգի օրը (Vlogging Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Միսուրիի պետականության օրը (Missouri Statehood Day)
  • ԱՄՆ - Կոնեկտիկուտի ազգային օրը (National Connecticut Day)
  • ԱՄՆ - Հաղթանակի օրը (Victory Day) 
  • ԱՄՆ - Հագուստները վերաձևելու օրը (National Shapewear Day) *
  • ԱՄՆ - Ծուլության ազգային օրը (National Lazy Day) *
  • ԱՄՆ - Երկնաքերերին երախտագիտություն հայտնելու օրը (Skyscraper Appreciation Day) *
  • ԱՄՆ - «Duran Duran» խմբին երախտագիտություն հայտնելու օրը (National Duran Duran Appreciation Day) *
  • ԱՄՆ - Ջանմաշտամի (Janmashtami) *
  • ԱՄՆ - «S’mores»-ի ազգային օրը (National S more Day) *
  • ԱՄՆ - Շնիկի հետ լկստվելու ազգային օրը (National Spoil Your Dog Day) *
  • Արգենտինա - Ռազմաօդային ուժերի օրը
  • Գրենադա - Դիմակահանդեսային երկուշաբթի *
  • Զիմբաբվե - Հերոսների օրը 
  • Էկվադոր - ազգային օրը 
  • Ինդոնեզիա - Վետերանների ազգային օրը
  • Ինդոնեզիա - Տեխնոլոգիաների զարթոնքի  ազգային օրը *
  • Իսպանիա - Սուրբ Լավրանտիի տոնը (Feast of Saint Lorenzo) 
  • Լատվիա - Կրակի օրը (Labrenca diena)
  • Հայաստան - Ս. Աստվածածնի Վերափոխման շաբաթապահք (Հայ Առաքելական եկեղեցի) *
  • Ռուսաստան - Երկար օր 
  • Ռուսաստան - Ուղեկից քամու օրը
  • Սամոա - Հայրերի օրը
  • Տաջիկստան - Ֆիզկուլտուրնիկի օրը
  • Տոկելաու - Հայրերի օրը

* Օգոստոսի 3-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - Սլովակիայի ածխահանքում տեղի ունեցած պայթյունից զոհվում է քսան մարդ։
1986 - Երկու պայթյուն ֆրանսիական «Լիբանո-ֆրանսեզ» բանկի Բեյրութի Դորայի մասնաճյուղի դեմ։

  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA)ին մոտ «Հակակայսերապաշտական Միջազգային Ջոկատ»-ը ստանձնում է պատասխանատվությունը՝ Ֆրանսիայից պահանջելով ազատ արձակել հայ և արաբ քաղբանտարկյալներ Վարուժան Կարապետեանին, Սիմոն Նայիրեանին, Հովհաննես Սեմերճեանին, Ժորժ Իբրահիմ Աբդալլային և Աննիս Նագգաշին։

1985 - Մայքլ Ջեքսոնը 47,5 միլիոն դոլարով գնում է The Beatles խմբի երգերի բոլոր իրավունքները։

  • Սա դառնում է Ջեքսոնի ու Փոլ ՄաքՔարթնիի ընկերության վերջը։
  • ՄաքՔարթնին ինքն էր մտադիր գնել դրանք։

1983 - Թեհրանում պայթյունից օդ է բարձրանում Ֆրանսիայի դեսպանատանը պատկանող մեքենան։

  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «Օրլի Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1920 - Փարիզի Սևր արվարձանում կնքվեց հաշտության պայմանագիր։
1876 - Կանադայի Օնտարիո քաղաքից կատարվում է աշխարհի առաջին միջքաղաքային հեռախոսազանգը։

  • Երկու քաղաքներն իրարից 13 կմ հեռավորության վրա էին գտնվում։

1833 - Չիկագոյի հիմնադրումը։

  • Այդ ժամանակ այն ոչ թե քաղաք էր, այլ 200-ից քիչ բնակիչ ունեցող Ուինդի Սիթի անունով գյուղ։

1821 - Միսուրին դառնում է ԱՄՆ 24-րդ նահանգը։
1809 - Էկվադորը հայտարարում է Իսպանիայից անկախանալու մասին։

  • Իսկ իրական անկախություն երկիրը ձեռք է բերում միայն 1822 թվականին։

1793 - Փարիզում տեղի է ունենում Լուվրի թանգարանի պաշտոնական բացումը։
1792 - Ֆրանսիական Մեծ հեղափոխություն։ Տյուիլրի ամրոցի գրոհը, Լյուդովիկոս 16-րդ արքայի ձերբակալությունը։
1539 - Ֆրանսուա I թագավորը լատիներենի փոխարեն երկրում պետական լեզու է դարձնում ֆրանսերենը։
1498 - Անգլիայի արքան հետազոտող Ջոն Կաբոտին Կանադան հայտնագործելու համար 10 ֆունտ պարգև է տալիս։
258 - Սուրբ Լավրենտիոսը Հռոմում խարույկի է բարձրացվում։


ԾՆՎԵԼ ԵՆ

1984 - Արսեն Աբլյամետով, ֆուտբոլիստ
1982 - Շոն Մորֆի, անգլիացի սնուկերիստ
1982 - Լուկա Անտոնինի, իտալացի ֆուտբոլիստ
1973 - Խավիեր Զանետտի, արգենտինացի ֆուտբոլիստ
1960 - Անտոնիո Բանդերաս, իսպանա-ամերիկացի կինոդերասան

  • Հանդիսատեսին հայտնի է «Զորոյի դիմակը», «Զորոյի լեգենդը», «Տասներեքերորդ զինվորը», «Լրտեսների երեխաները», «Հրապուրանք» և «Սև ոսկին» ֆիլմերից։ Նրա ձայնով է խոսում հանրահայտ «Շրեկ» մուլտֆիլմի Կոշկավոր Կատուն։

1928 - Ալբերտ Արիստակեսյան, հայ գրականագետ
1926 - Պողոս Ակոպով, խորհրդային և ռուսաստանյան դիվանագետ
1924 - Երվանդ Մանարյան, հայ դերասան, ռեժիսոր և սցենարիստ

  • Նկարահանվել է «Հարսնացուն Հյուսիսից», «Մորգանի խնամին» և մի շարք այլ ֆիլմերում։ Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։
  • Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ։

1916 - Էռնեստ Դերվիշյան, ամերիկակահայ զինվորական (մ. 1984)
1913 - Վոլֆգանգ Պաուլ, գերմանացի ֆիզիկոս
1899 - Մկրտիչ Խերանյան, հայ բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ
1897 - Ռուբեն Նակյան, ամերիկահայ քանդակագործ
1874 - Հերբերտ Հուվեր, Միացյալ նահանգների 31-րդ նախագահը