«  Փետրվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. փետրվարի 19

Պատմության այս օրը. փետրվարի 19

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Կետերի համաշխարհային օրը (World Whale Day) *
  • Ծովային կաթնասունների պաշտպանության համաշխարհային օրը *
  • Պարան ձգելու միջազգային օրը (International Tug Of War Day) *
  • Օդերևութաբանական քարտի ծնունդը

Կրոնական

  • Կաթոլիկություն - Բարբատ Բենեվենտսկու հիշատակը
  • Ուղղափառություն - Զմյուռնիայի եպիսկոպոս Սուրբ Վուկոլի հիշատակը*

Ազգային

  • ԱՄՆ - Վետերան աղջիկների ազգային օրը (National Vet Girls ROCK Day) *
  • ԱՄՆ - Շոկոլադե անանուխի ազգային օրը (National Chocolate Mint Day) *
  • ԱՄՆ - Թարթիչների ազգային օրը (National Lash Day) *
  • Բուլղարիա - Վասիլ Լևսկու օրը (Vasil Levski Day) *
  • Թուրքմենստան - Դրոշի օրը (State Flag Day)
  • Հայաստան - Գիրք նվիրելու օրը (Book Giving Day) *
  • Հնդկաստան - Չատրապատի Շիվաջի Ջայանտի (Shivaji Jayanti) *
  • Ղրղզստան - Ֆինանսական ոստիկանության աշխատակցի օրը
  • Մեքսիկա - Բանակի օրը (Mexican Army)
  • Ռուսաստան - Թռչնաբանի օրը *
  • Ռուսաստան - Գույներ խառնելու օրը *
  • Ռուսաստան - Վուկոլ Տելյատնիկ *
  • Ռումինիա - Բրանկուզի օրը (Brâncuii Day) *

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2008 - Երևանում ընդդիմությունն սկսում է բողոքի շուրջօրյա ցույցերը՝ նախագահական ընտրություններում իշխանությունների կողմից կատարած համատարած կեղծումների դեմ։

  • 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցան ՀՀ նախագահի 5-րդ ընտրությունները: Ընտրությունները բացառիկ էին նրանով, որ թեկնածուների թվում էր 10-ամյա լռությունից հետո քաղաքականություն վերադարձած ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ընտրապայքարն ընթացավ «ավազակապետության» վերածված իշխանության և Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող ժողովրդի միջև։ Իշխանությունները չունենալով ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների անհրաժեշտ աջակցությունը, դիմեցին զանգվածային ընտրակեղծիքների, ինչն առիթ հանդիսացավ, որ 100 հազարավոր մարդիկ դուրս գան բողոքի ցույցերի։ Հանրահավաքային ալիքն օր-օրի ընդլայնվեց՝ իշխանությունը կորցնելու իրական վտանգ ստեղծելով պետության գլխին կանգնած զավթիչների համար։ Այն ընդհատվեց մարտի 1-ին, երբ, խաղաղ ցուցարարների դեմ մահացու ուժ կիրառվեց՝ ժողովրդի դեմ դուրս բերելով պետական բոլոր ուժային կառույցները՝ այդ թվում և բանակը՝ տալով առնվազն 10 զոհ և 500 վիրավոր և քաղբանտարկյալներ: 

2008 - Ֆիդել Կաստրոն հայտարարում է մեծ քաղաքականությունից հեռանալու մասին։
2004 - Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին։
1990 - Photoshop-ի ծննդյան օրը:
1988 - Ղարաբաղի հարցով առաջին հանրահավաքը Բաքվում։
1988 - Ղարաբաղի հիմնախնդիրը մտավ ԽՍՀՄ ԳԱ նստաշրջանի օրա­կարգ և քննարկվեց փակ նիստում:

  • Որոշումը քվեարկվեց և հրա­տարակվեց մարտի 5-ին, որը, սակայն, ոչնչով չթեթևացրեց լարված իրավիճակը:

1986 - Տիեզերք դուրս եկավ «Միր» խորհրդային ուղեծրային կայանը:
1954 - ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի հրամանագրով Ղրիմի մարզը ՌԽՍԴՀ կազմից անցնում է Ուկրաինայի կազմ։
1948 - Չեխոսլովակիայում կոմունիստական ռեժիմը տապալելու փորձ է կատարվում:
1915 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեց Դարդանելյան գործողությունը:
1878 - Կնքվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել հայաբնակ մարզերում:
1878 - Թոմաս Էդիսոնը պատենտավորում է լուսանկարչական ապարատը։
1855 - Լե Վերյեն կազմում է եղանակի առաջին քարտեզը։

  • Օդերևութաբանական քարտեզի ծննդյան օրը:

ԾՆՎԵԼ ԵՆ

1977 - Ջանլուկա Ձամբրոտա, իտալացի ֆուտբոլիստ ու մարզիչ, 2006 թվականի աշխարհի չեմպիոն 
1963 - Սիլ, անգլիացի երգիչ-երգահան, «Գրեմիի» եռակի դափնեկիր 
1948 - Թոնի Այոմի, անգլիացի կիթառահար, Black Sabbath խումբն ստեղծողը և անփոփոխ մասնակից 
1900 - Գեորգոս Սեֆերիս, հույն պոետ, նոբելյան մրցանակակիր
1869 - Հովհաննես Թումանյան, գրող, ամենայն հայոց բանաստեղծ 

Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է, ու դժբախտ է նա կըրկին.
Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարքը շեն ու լի։

1859 - Սվանտե Արենիուս, շվեդ ֆիզիկոս, քիմիկոս, նոբել յան մրցանակակիր
1820 - Հովսեփ Գաթրճյանը, պատմաբան, հայագետ 
1473 - Նիկողայոս Կոպեռնիկոս, լեհ մաթեմատիկոս և աստղագետ