Պայթյուն Ռայնիսի փողոցում. փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի (ուղիղ)

Պաշտոնական 26.08.2020   09:11   147

Այսօր վաղ առավոտյան Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ 

Նշվում է, որ ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են ժամը 07:18-ին։ 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և բուժապահովման վարչության հերթապահ խմբերը։

Ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պայթյուն, Ռայնիսի փողոց, Երևան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon