ՊԲ. Լիսագորի հատվածում ուժեղ քամու հետևանքով առաջացել են որոշակի խնդիրներ (տեսանյութ)

Արցախ 18.02.2021   19:03   93

Ի պատասխան տարբեր լրատվամիջոցներում տարածվող «Լիսագոր գյուղի հատվածում հերթապահող զինվորներն անմարդկային պայմաններում են մնում. ահազանգում է զինծառայողի մայրը» վերտառությամբ հոդվածի՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իրազեկում է, «որ նշված հատվածում, իրոք, ուժեղ քամու հետևանքով առաջացել են որոշակի խնդիրներ, որից հետո անձնակազմը անմիջապես պատսպարվել է ժամանակավոր կացարաններում: Ներկա պահին համապատասխան քայլեր են ձեռնարկվում զինծառայողների կենցաղային պայմանները լիարժեք կերպով ապահովելու ուղղությամբ»:

Ավելի վաղ ժամկետային զինծառայողներից մեկի մայրը հայտնել էր.

«Փետրվարի 3-ից մինչ օրս վրանների տակ են մնացել երեխաները։ Ուժեղ քամու պատճառով վրանները պոկվել են, նորմալ պայմաններ չկան։ Մեքենաները կանգնեցրել են վրանների մոտ, բայց օգուտ չեն տվել, քամին տարել է, տղաները մնացել են դրսում։ Այդ հատվածում դիրք չկա, պարզապես վրանները խփած են, հերթափոխն այնտեղ են իրականացնում»

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱՀ ՊԲ, զինվորներ, Լիսագոր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon