«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

ՊԵԿ նախագահն ավտոմաքսատան դեպքը համարում է «փոքրիկ էպիզոդ» (տեսանյութ)

ՊԵԿ նախագահն ավտոմաքսատան դեպքը համարում է «փոքրիկ էպիզոդ» (տեսանյութ)

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողների հարցերին ի պատասխան՝ անդրադարձավ Արարատյան մաքսատանը Հայաստանի դրոշի հետ կապված միջադեպին, երբ վարչապետը մաքսատան մի աշխատակցի հրահանգեց աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել, գրում է factor.am-ը:

 «Դա՞ է Ձեզ հետաքրքրում։ Ես ավելի հետաքրքիր հարցեր էի սպասում: Հիմա դուք կենտրոնացել եք մի փոքր էպիզոդի վրա, որը, ձեր կարծիքով, առերևույթ սենսացիա է պարունակում: Այն, ինչ վարչապետը տեսավ ու նրա դուրը չեկավ, նա որոշակի մտքեր արտահայտեց և կոչ կամ հորդոր ուղղեց: Այդ կոչին կամ հորդորին մեր աշխատակիցը պատասխանել է դիմում գրելով»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ աշխատանքից ազատման դիմում է գրել նաև ավտոմաքսատան պետը. «Այդ մարդկանց ընտրությունն է»: 

Ավելին՝ տեսանյութում