«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Պեսկով. Սպասում ենք Հայաստանի վարչապետին

Պեսկով. Սպասում ենք Հայաստանի վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Սպասում ենք Հայաստանի վարչապետին»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Չինաստանի նախագահ Սի Ցզինպինից բացի՝ համաժողովին ով է ներկա լինելու։ Նա հավելել է, որ այլ երկրների ղեկավարների անունները դեռևս նշել չի կարող, քանի որ նրանց մասնակցությունը վերջնականապես հաստատված չէ։

Նշենք, որ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը նախանշված է հունիսի 6-8-ը։ Այն անցկացվելու է «Ձևավորելով կայուն զարգացման օրակարգ» խորագիրը: