Փետրվարի 6-ին նախատեսված ԱԺ արտահերթ նիստը չի կայանալու

Պաշտոնական 01.02.2020   12:30   193

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ իր նախորդ որոշումն արտահերթ նիստ գումարելու մասին ճանաչվել է անվավեր։

«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Ազգային ժողովի նախագահի 2020 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-16-Լ որոշումը ճանաչել  անվավեր:

2. Առաջարկել 2020 թվականի փետրվարի 6-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությունը պաշտոնապես ներկայացրած Ազգային ժողովի պատգամավորների՝ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ գրությունը, ինչպես նաեւ դրան կից ներկայացվող փաստաթղթերը երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխանեցնել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերի եւ 7-րդ մասի 2-րդ կետի պահանջներին»,- նշված է ԱԺ նախագահի՝ հունվարի 31-ին ստորագրած որոշման մեջ»:

Նշենք, որ փետրվարի 6-ին արտահերթ նիստը պետք է գումարվեր հետևյալ օրակարգով. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում)»,- նշված է հունվարի 30-ի որոշման մեջ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon