«  Հուլիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

ՊՆ խոսնակ. Այս գիշեր Ադրբեջանը հրադադարը խախտել է 3 տարբեր ուղղություններով

ՊՆ խոսնակ. Այս գիշեր Ադրբեջանը հրադադարը խախտել է 3 տարբեր ուղղություններով

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 183 կրակոց:

Սոթք, Արտանիշ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 2 անգամ։

Մովսես, Այգեպար, Վազաշեն, Դովեղ, Բարեկամավան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 9 անգամ:

Երասխ, Չիվա, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 6 անգամ:

ՀՀ ԶՈւ-ը պահպանում են զսպվածություն և արձագանքում են միայն մեր դիրքերը թիրախավորող կրակին։