«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին

Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքների հրապարակումից հետո երկրի  նախագահ Վիկտոր Պորոշենկոն ընդունել է ընտրությունների արդյունքը և շնորհավորել իր մրցակից Վլադիմիր Զելենսկուն:

Էքզիտ փոլի նախնական արդյունքների համաձայն՝  Զելինսկին հավաքել է ձաների 73.2 տոկոսը, գործող նախագահ Պորոշենկոն՝ 25.3 տոկոսը:

Նախնական արդյունքների հրապարակումից հետո Պորոշենկոն ընդունել է ընտրությունների արդյունքը:

Պետրո Պորոշենկոն ընդունել է պարտությունը և շնորհավորել իր մրցակից Վլադիմիր Զելենսկուն։ Գործող նախագահը հայտարարել է, սակայն, որ չի թողնելու քաղաքականությունը և իր աջակիցներին կոչ արել «երբեք չընկճվել»։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Վստահ եմ, որ այդ բարձր պաշտոնում Դուք՝ Վլադիմիր Ալեքսանդրի, կգործադրեք բոլոր  ջանքերը, որպեսզի Հայաստանի և Ուկրաինայի միջև ավանդական բարձր հարաբերությունները հասնեն նոր մակարդակի և ծառայեն ի նպաստ հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամության: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ նոր պատասխանատու պաշտոնում», — գրել է  Փաշինյանը Twitter-ում: