Պուտինը մերժեց գազի տարանցման միասնական սակագնի գաղափարը ԵԱՏՄ-ում

Տարածաշրջան 19.05.2020   14:00   1277

ԵԱՏՄ-ում գազի տարանցման միասնական սակագինը չի կարող ներդրվել ինտեգրման ներկայիս մակարդակում: Նման կարծիք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնեց վիդեոնֆերանսի ձևաչափով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

«Ինչ վերաբերում է մեր հայ եւ բելառուս ընկերների կողմից գազի փոխադրման և տարանցման ծառայությունների առաջարկած ընդհանուր սակագնին, մենք կարծում ենք, որ ընդհանուր սակագինը կարող է իրականացվել միայն մեկ շուկայում՝ ընդհանուր բյուջեով եւ միասնական հարկային համակարգով: ԵԱՏՄ-ում նման խորը ինտեգրման մակարդակ դեռ ձեռք չի բերվել»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Նշենք, որ այսօր Միության առաջնորդների առցանց գագաթնաժողովում ելույթի ընթացքում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ընդգծել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում գազի միասնական շուկայի ստեղծման անհրաժեշտությունը: Վարչապետը նշել է, որ գլոբալ մարտահրավերների պայմաններում անհրաժեշտ է շուտափույթ ձևավորել գազի ընդհանուր շուկա: Հայաստանի համար, նրա խոսքով, այն հատկապես կարևոր է։

 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         գազի սակագին, Վլադիմիր Պուտին, ԵԱՏՄ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon