Քաղաքացիները շրջափակում են կառավարության մասնաշենքը (ուղիղ)
Երևանի կենտրոնական հատվածը` կառավարության մասնաշենքերի հարակից տարածքը, ներկա պահին շրջապատված է ոստիկանական մեծաթիվ ուժերով։
Նալբանդյան փողոցում` Սախարովի հրապրակում, Հանրապետության հրապարակում, Մելիք Ադամյանում ոստիկանության մի քանի տասնյակ ավտոբուսներ են կուտակված։ Ոստիկանության ծառայողները փակել են մետրոյի, Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից այգին`ՀՀ կառավարությն առաջին ու երրորդ մասնաշենքերը։