«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Քանի ես քաղաքապետ եմ, ոչ մի առողջ ծառ հենց այնպես չի կտրվելու. Հայկ Մարության

Քանի ես քաղաքապետ եմ, ոչ մի առողջ ծառ հենց այնպես չի կտրվելու. Հայկ Մարության

Քանի ես քաղաքապետ եմ, ոչ մի առողջ ծառ հենց այնպես չի կտրվելու և ոչնչացվելու։  

Այս մասին այսօր՝ մայիսի 10–ին Երևանի հիմնադրման 2800 ամյակին նվիրված այգու բացմանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ։

Նա շնորհակալություն հայտնեց Վարդանյանների ընտանիքին՝ այգին բարեկարգելու և 99 տարով այգու պահպանությունն իրենց վրա վերցնելու համար։

«Այսօր շատերը գալիս՝ ասում են. «մենք ուզում ենք Երևանի համար մի լավ բան անել, ասում են էս տարածքը տվեք կանաչապատենք՝ ստեղ էլ մեծ ռեստորան դնենք», ասում եմ հարգելիներս , եթե ուզում եք նվեր անել քաղաքին, ուղղակի այգի նվիրեք կամ եղած այգին վերակառուցեք»,–ասաց նա։

Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ այգու բարեկարգման աշխատանքները անընհատ ձգձգվում էին, քաղաքապետը պատասխանեց.

«Ի սկզբանե նախատեսված էր մոտ մեկ մլն դոլարի ներդրում, վերջում դա հասավ 5 մլն 200.000 դոլարի, այսինքն ընթացքում ամեն ինչ արվել է ամենաբարձր որակով, բանականաբար քաղաքապետարանն աջակցել է Վարդանյաններին, արդյունքում մենք ունենք ամենաբարձր մակարդակի այգի»։

Դիտարկմանը, թե ժամանակին շատերը դժգոհում էին, որ հերթական անգամ ծառեր են հատվում Մարությանը պատասխանեց.

«Ես գնահատում եմ այս այգին որպես լավ որակով այգի։ Երաշխավորում եմ, որ քանի ես քաղաքապետ եմ, ոչ մի առողջ ծառ հենց այնպես չի կտրվելու և ոչնչացվելու։ Այստեղ կային հիվանդ, խնդիր ունեցող ծառեր, դրանք փոխարինվել են շատ բարձր որակով ծառերով։ Այստեղ քաղաքը ոչ թե կորցրել, այլ ձեռք է բերել բարձր որակով ծառատեսակներ»։