«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

«Քոչարյանի՝ կալանքի տակ չմնալու հանգամանքը կարող է ազդել վկաների վրա» (տեսանյութ)

«Քոչարյանի՝ կալանքի տակ չմնալու հանգամանքը կարող է ազդել վկաների վրա» (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Մարտի 1-ի գործով  առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը, ըստ որի՝ մեղադրյալ Քոչարյանի խափանման միջոցը չի փոխվի, և նա կշարունակի մնալ անազատության մեջ: Թեման քննարկելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանին և փաստաբան Կարապետ Բադալյանին:

Արմեն Խաչատրյանը  նշեց, որ մեր երկրի ամենալեգիտիմ մարմինը՝ Ազգային ժողովը,  վերջապաես անդրադարձավ Սահմանադրական դատարանի խնդրին՝ ընդհանրապես և մասնավորապես՝ այդ որոշման ընդունման հետ կապված ապօրինի գործողություններին.

 «Ըստ էության նախկին իշխանությունների սպասարկու դարձած ՍԴ անդամների կողմից կայացված այդ որոշումը ապօրինի է, և այդ որոշումը չէր կարող որևէ դատական ակտի հիմքում դրվել»:

Կարապետ Բադալյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները շարունակելու են գործընթացը համարել քաղաքական.

«Պարզապես այս գործընթացը որքանով որ օրենքի շրջանակներում կլինի, որքանով որ բոլոր կողմերի իրավունքները առավելագույն պաշտպանված ընթացքով կընթանան, այդքան կնվազի դրա քաղաքական բնույթը, և բոլորը կտեսնեն ու կհամոզվեն, որ դա ոչ թե քաղաքական, այլ շատ ավելի պարզ իրավական գործընթաց է, և պետք է ավարտվի իրավական որևիցե ակտի ընդունմամբ»:

Արմեն Խաչատրյանը Քոչարյանի դատավարությունը համարում է հայոց նորանկախ պատմության մեջ ամենահնչեղ դատավարությունը.

«Ուստի Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ չմնալու հանգամանքը կարող է ազդել բազմաթիվ վկաների վրա: Ես վստահ եմ, որ մեղադրյալների թիվն ավելանալու է»:

Ավելին՝ տեսանյութում