Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստերը ձգձգում են (տեսանյութ)

Մարտի 1 23.06.2020   13:32   1161

Մարտի 1-ի գործով գլխավոր ամվաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը  հետաձգվեց:Այն տեղի կունենա հունիսի 30-ին, ժամը 13–ին:

Համապատասխան որոշում ընդունեց դատավոր Աննա Դանիբեկանը: Հետաձգման պատճառը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի բացակայությունն է:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը , սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ՍԴ դիմումի հիման դրա՝ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը կսկսի հուլիսի 7-ին:

Ներկայացնում ենք Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի և Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված 9 անձանց իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի ճեպազրույցները:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռոբերտ  Քոչարյան, Տիգրան Եգորյան, ՍԴ, Մարտի 1-ի գործ, Գևորգ Բաղդասարյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon