Մեղադրյալ Քոչարյանը գրավի դիմաց ազատ արձակվեց (ուղիղ)

Մարտի 1 18.06.2020   17:37   1403

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, ավարտեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Դատավորը հրապարակեց իր որոշումը, որի համաձայն  Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ արձակվեց կալանքից։ Որպես գրավ Քոչարյանը դատարանին կվճարի 2 միլիարդ դրամ։

Նշենք, որ առաջին ատյանում ՀՀ-ի և Արցախի նախկին վարչապետները անձնական երաշխավորություն էին ներկայացրել Քոչարյանի ազատ արձակման համար, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր այն, և հենց սա էին բողոքարկել պաշտպանները։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռոբերտ  Քոչարյան, Մարտի 1-ի գործ, Արսեն Նիկողոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon