«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

ՌԴ-ն և Վրաստանը համաձայնության են եկել Աբխազիայով և Հրվ. Օսիայով անցնող ճանապարհները բացելու հարցում

ՌԴ-ն և Վրաստանը համաձայնության են եկել Աբխազիայով և Հրվ. Օսիայով անցնող ճանապարհները բացելու հարցում

Ռուսաստանի և Վրաստանի իշխանությունները համաձայնության են եկել 2011 թվականին ստորագրված համաձայնագիրն ուժի մեջ մտցնելու և դրա հիման վրա Հարավային Օսիայում և Աբխազիայում մաքսային անցակետեր բացելու և տարանցման հնարավորություն ստեղծելու հարցում։ Այս մասին հայտնում է «Коммерсантъ»-ը։

Խոսքը շվեյցարական ընկերության միջոցով այդ վիճելի տարածքներում մաքսային անցում ապահովելու մասին է, ինչի բացակայության պայմաններում այդ ճանապարհները պարզապես փակ էին մնում (և փակ են) մինչև հիմա։

«Անհրաժեշտ եղավ բավական շատ ժամանակ։ Դա բացատրվում է նրանով, որ ծրագիրը շատ անսովոր է։ Դրա նախադեպը որևէ տեղ չկա, և այդ ամենը իրականացվում է առաջին անգամ»,- ծրագրի մասին ասել է Վրաստանի վարչապետի՝ այս բանակցություններում հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։

Ռուսական կողմից բանակցող, ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինն էլ տեղեկացրել է, որ այժմ կողմերը պետք է համաձայնության հասնեն այս ամենը կյանքի կոչելու հարցում։

Այս ճանապարհները շատ կարևոր են Հայաստանի համար, քանի որ դրանցով այլընտրանք է ստեղծվելու Վերին Լարսով անցնող միակ ճանապարհին:

Նյութը հասանելի է նաև ռուսերեն