«Ռոբերտ Քոչարյանը մամուլը ոչնչացնելու ճանապարհի հիմք դրեց Հայաստանում» (տեսանյութ). «Ա1+»

Պաշտոնական 06.12.2019   20:00   676

«Ա1+»- ը սկսում է իրավական նոր գործընթաց՝ 17 տարի առաջ իր խախտված իրավունքները վերականգնելու համար։

«17 տարի մենք այս նույն գործընթացի մեջ ենք, և թեթև դադարը, որ եղավ վերջին 3 տարում, չի նշանակում, որ մենք մտադրություն չունեինք շարունակելու, առջևում մրցույթ է սպասվում, որին մենք մտադիր ենք մասնակցել, բայց մասնակցելուց առաջ կուզենայինք բոլոր հարցերի պատասխանները ստանայինք»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Ա1+»-ի  տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը։

«Ա1+»-ը մասնակցել է 7 մրցույթի և 7-ում էլ ստացել է մերժում։ «Ա1+»-ի տնօրենն ըընդգծում է, որ այդ մերժումները եղել են անհիմն և կարգադրանքի ներքո․

«Կա Ռոբերտ Քոչարյանի դրվագը այս ամենի մեջ, ով մեր պատմության սկիզբը դրեց։ Ռոբերտ Քոչարյանն էր, որ որոշում կայացրեց, որ «Ա1»-ը պետք է զրկվի, և կատարածուները արեցին, արեցին իրենց կարծիքով փայլուն՝ համարելով մեզ թույլիկ, համարելով մեզ խաբեբա, համարելով անգրագետ և շատ ուրիշ պիտակներ կախելով»։

Մեսրոպ Մովսեսյանը կարծում է՝ հիմա դաշտը մաքուր է, և այդ մաքրության մեջ ուզում են առաջին հերթին մաքրել  «Ա1+»-ի  անունը, որը պղծվել է 17 տարի շարունակ։

«Հանդես գալով որպես «Ա1+»-ի  հիմնադիր և ղեկավար՝ ես կարող եմ ասել, որ այստեղ ավելի կարևոր հարց պետք է բարձրացվի՝ խոսքի ազատության վրա ոտնձգություն ունեցող այն ժամանակվա իշխանության  ներկայացուցիչների մասին է խոսքը։ Հիմնականում «Ա1+»-ը հանդիսացավ որպես զսպաշապիկ ամբողջ մամուլի վրա»։

Հեռուստաընկերության տնօրենն ընդգծում է՝ այսօրվա քայլը որևէ մեկի դեմ չէ, նույնիսկ՝ Ռոբերտ Քոչարյանի, այսօրվա քայլը դատարանների դեմ է, որոնք 17 տարի առանց մտածելու՝ ինչ են անում, գործել են և նույն մամուլը հասցրել են ծանր վիճակի:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռոբերտ  Քոչարյան, Մեսրոպ Մովսեսյան, «Ա1+»

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon