Ռուսաստանը պահանջել է, որ կողմերը պահպանեն հրադադարի ռեժիմը

Արցախ 12.12.2020   21:24   173

Ռուս խաղաղապահներն արդեն ժամանել են Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղեր, որոնց ուղղությամբ հարձակում են գործել ադրբեջանական զինված ուժերը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հադրութի նախկին քաղաքապետ Վահան Սավադյանը։

«Այժմ պարզում են, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը»,– ասաց նա։

Առայժմ տեղեկություններ չկան, թե այս պահին ում վերահսկողության տակ են գտնվում գյուղերը։ Սավադյանը հավելեց՝ պատճառն այն է, որ այդ գյուղերում գտնվող հայ զինվորականների հետ կապ չկա

Մոսկվան պահանջել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը լիարժեք պահպանեն հրադադարի դադարեցման ռեժիմը։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ այդ մասին լրագրողներին է ասել ռուսական խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Ղարաբաղում գտնվող խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ ու հրադադարի պահպանման վերահսկողություն են իրականացնում 23 դիտակետերում։

Նշենք, որ Հադրութի շրջանի երկու գյուղերը՝ Հին թաղերն ու Խծաբերդը, մնացել են հայկական կողմի վերահսկողության տակ։ Հին Թաղեր գյուղը «չեզոք գոտի» էր։ Այնտեղ վերջին մի քանի օրերին առանց կրակոցներ արձակելու մտել էին հայ զինվորականները։

Հիշեցնենք` դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ թշնամին ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ:

Իսկ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:

Թարմացված.

Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը, հատնել է, որ  թշնամին գրավել է Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արցախ, խաղաղապահ ուժեր, Ռուսաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon