«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Սամվել Բաբայաննը` Արցախի իշխանություններին. «Այն ժամանակ բլբլայիք»

Սամվել Բաբայաննը` Արցախի իշխանություններին. «Այն ժամանակ բլբլայիք»

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանտարՍամվել Բաբայանն այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ ծրագրում է իր թեկնածությունն առաջադրել 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում:

Հաշվի առնելով, որ թեկնածության առաջադրման համար անհրաժեշտ է վերջին 10 տարվա մշտական բնակություն, իսկ Բաբայան այդ շրջանում Արցախում չի բնակցվել, նա նախատեսում է այս տարվա մարտ ամսից ստորագրահավաք սկսել` Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու նպատակով:

Բաբայանը նաեւ անդրադարձել է իր դեմ հարուցված «Իգլա» անվանումը ստացած հայտնի քրեական գործին: Նա նշել է, որ այդ պատմությունն իր դեմ իրականում սարքվել է Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված։ Բաբայանը հորդորել է Ղարաբաղի վերնախավին հարցնել, թե 2017-ին Սերժ Սարգսյանը բոլորին մի դահլիճում հավաքել եւ ի՞նչ զիջումների մասին է իրենց հետ խոսել.

«Էն, որ հիմա բլբլում են, ասեք այն ժամանակ բլբլայիք, որ եկել էր ձեզ հետ խոսելու եւ ասել էր՝ ինչ է լինելու: Այն ժամանակ, որ խոսեիք մենք կհասկանայինք, որ դուք ինչ-որ մի հարց եք լուծում: Բոլորն այդ դահլիճում են եղել: Օրինակ, թող Ռազմիկ Պետրոսյանը կամ Արմո Ծատրյանը ասեն, թե ինչի մասին են խոսել»,- ասաց Բաբայանը: