«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Սամվել Մարտիրոսյան. «Իմ անունից կեղծ կոչեր են տարածվում»

Սամվել Մարտիրոսյան. «Իմ անունից կեղծ կոչեր են տարածվում»

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ընթացքում հայտնել է, որ կան մարդիկ, որոնք իր անունից արդենմի քանի օր ինչ-որ բաներ են տարածում և տեղադրում իր լուսանկարը` կոչ անելով գնալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին.

«Քանի որ իմ անունից Նիկոլի դեմ ցույցի մասին նկարները թափով շարունակում են անհայտ մարդիկ տարածել, էդ թեմայով մի երկու խոսք:

Ինձ թվում է` ինչ-որ ապուշ փորձում է իր խմբերը ուժեղացնել: Այսքան հայհոյանք դեռ իմ մասին էտենց խիտ վիճակում չէի կարդացել: Պարզվել է, որ դա տարածում են կոտրած պրոֆիլներով, իմացա, որ դա տարածվող խմբերի հետ կապ չունի, երրորդ` իմացա, որ սա կայք աճեցնելու համար չի: Չորրորդ` մտածում էի, որ կարող է ինչ-որ մեկի դուրը չեմ գալիս, բայց իրականում տեսա, որ Արծրուն Հովհաննիսյանի և մի քանի պատգամավորների անուններով ևս տարածվում է: Ենթադրում եմ, որ այս ամենն արվում է մեր հարևան երկրից:

Հասկացեք, որ եթե մարդու նկարն է և տակը ինչ-որ բան է գրված, անպայման չէ, որ այդ մարդը նման բան ասած լինի»:

կոգ