«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Սանասարյանն ու Փաշինյանը հանդիպել են

Սանասարյանն ու Փաշինյանը հանդիպել են

«Ես վստահեցնում եմ, որ ՀՀ-ն դառնալու է շատ ուժեղ, ՀՀ-ի հետ այլ երկրները ոտք են գցելու՝ որպես հավասարը հավասարի», այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ պաշտոնաթող ղեկավար Դավիթ Սանասարյանը

Սանասարյանը չպատասխանեց հարցին, թե ինչ են քննարկել շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպմանը, և ով է եղել հանդիպման նախաձեռնողը․

«Այսօր այդ մասին չեմ ուզում խոսել, եթե օրվա խորհրդի մասին լիներ խոսակցությունը, կասեի»,-ասաց Սանասարյանը։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե հեղափոխության սիմվոլի վրա քրեական գործ է հարուցվել, ՊՎԾ պաշտոնաթող ղեկավարն ասաց, որ հեղափոխության սիմվոլը ՀՀ քաղաքացին է, մեր դրոշն ու զինանշանը, իսկ ինքն իրեն հեղափոխության սիմվոլ չի համարում։