ՍԴ-ն կքննարկի՞ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումը (ուղիղ)

Քաղաքական 07.07.2020   11:03   591

Այսօր Սահմանադրական դատարանում նախատեսված է Մարտի 1-ի գործով ամբաստանյալ  Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը։ 

Նրան առաջադրված մեղադրանքը, այն է՝ Սահմանադրական կարգի տապալումը, հակասահմանադրական ճանաչելու հարցով դիմումը պաշտպանները ներկայացրել էին նախորդ տարի։
Հիշեցնենք. հունիսի 25-ին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հետ է վերցրել Սահմանադրական դատարանին ներկայացված դիմումը։ Սակայն հարցը շարունակելու է մնալ օրակարգում։ Նշենք, որ դիմումը վերաբերում է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածին։

Տեղեկացնենք, որ ինը դատավորներից վեցի ներկայության դեպքում քվորում կլինի, հետևաբար՝ նիստը կարող է կայանալ։ 

Այս պահին արձակուրդում են գտնվում դատավոր Արևիկ Պետրոսյանը, ինչպես նաև՝ ՍԴ նախագահի պաշտոնում լիազորությունները դադարեցված և որպես դատավոր պաշտոնավարումը շարունակելու իրավունք ունեցող Հրայր Թովմասյանը։  

Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները դիմումներ են ներկայացրել ՍԴ՝ ՍԴ 4 դատավորների՝ Ռ․Քոչարյանի դիմումներով գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ, ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Տիգրան Եգորյանը:

Թարմացված.

ՀՀ Սահմանադրական դատարանի հուլիսի 7-ին՝ ժամը 11-ին նախատեսված նիստը տեղի չունեցավ. Քվորում չկա:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մարտի 1-ի գործ, ՍԴ, Ռոբերտ  Քոչարյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon