ՍԴ-ն նախագահ է ընտրում (ուղիղ)

Կարևոր 24.09.2020   11:48   134

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին Սահմանադրական դատարանը նախագահ չընտրեց։ Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանն ասաց, որ աշխատանքային նիստը կշարունակվի սեպտեմբերի 24-ին:

Հիշեցնենք` 2019թ-ին իրականացված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հրայր Թովմասյանը կորցրել էր Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, իսկ ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանի, Ալվինա Գյուլումյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել էին` տարիքային շեմով պայմանավորված

2020թ-ի սեպտեմբերի 15-ին ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ նրանց փոխարեն ՍԴ դատավորների թափուր պաշտոններում ընտրեց 3 այլ թեկնածուների։

ՀՀ կառավարության առաջադրած թեկնածու Էդգար Շաթիրյանն ստացավ 84 կողմ, 2 դեմ ձայն, ՀՀ նախագահի առաջադրած Արթուր Վաղարշյանը` 86 կողմ, 1 դեմ, իսկ Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածու Երվանդ Խունդկարյանը`85 կողմ, 3 դեմ ձայն:
ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին 88–ը։

«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը` այդ գործընթացը հակասահմանադրական համարելով։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՍԴ դատավոր, ՍԴ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon