«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

ՍԴ որոշումով Քոչարյանը չի կարող ազատվել քրեական հետապնդումից. ինչ կորոշի դատավոր Դանիբեկյանը

ՍԴ որոշումով Քոչարյանը չի կարող ազատվել քրեական հետապնդումից. ինչ կորոշի դատավոր Դանիբեկյանը

«Ազգային ժողովն այն հիմնական և առանցքային դերակատարը, որը պետք է մեծ ուշադրությամբ և հստակ վերահսկողությամբ վերաբերվի Սահմանադրության պահպանման, կատարման հարցերին»,- 1in.tv-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, մարտի մեկի զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ ՀՀ Ազգային ժողովը՝ որպես ՀՀ ժողովրդի օրինական և լեգիտիմ ներկայացուցիչ և առաջնային մանդատով օժտված միակ պետական ինստիտուտ, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պետք է իր դիրքորոշումն արտահայտի [Սահմանադրական դատարանին վերաբերող] խնդիրների և իրավիճակի կապակցությամբ:

Խոսելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մասին, որի հիմքը վերջինիս կողմից թույլ տրված կարգապահական խախտումն էր, Եգորյանն ասաց․

««Իմ քայլի» կողմից ցուցաբերվող այս ակտիվությունը շատ ողջունելի է, սակայն սա չպետք է և չի կարող վերաբերել միայն Հրայր Թովմասյանին, այս կարգապահական խախտման, որն է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումի անտեսումը, մասնակիցներն են նաև բոլոր այն անդամները, որոնք որ այս պայմաններում կողմ են քվեարկել և հրապարակել են ինքնահռչակ ու ինքնակոչ որոշում՝ դուրս գալով Սահմանադրական դատարանի լիազորությունների սահմաններից»,- ասաց Տիգրան Եգորյանն ու հավելեց, որ սա շատ կարևոր է, որ խորհրդարանն այս հարցին մոտենա համակարգված և ընդգրկուն։

«Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանն էլ ասաց, որ չնայած կառավարությունը ՍԴ անդամներին առաջարկել էր այսպես կոչված ոսկե պարաշյուտի տարբերակը, որը վաղ տարիքում կենսաթոշակի գնալն էր, որը և չընդունվեց, ցույց է տալիս որ, ՍԴ ճգնաժամը հաղթարարելու համար իսկապես անհրաժեշտ են վճռական քայլեր և անհրաժեշտ է այդ քայլերը ձեռնարկել ավելի վաղ։

Անդրադառնալով կարգապահական խախտմանը, Լուսինե Հակոբյանն ասաց․

«Այս գործընթացը կարճ գործընթաց չի լինելու և բավարարվել սրանով կարծում եմ չարժի և պետք է 2015թ․ սահմանադրական փոփոխություններով սկսվի Սահմանադրական դատարանի ձևավորման պրոցես և կառավարությունն էլ սկսի առաջադրումներն անել»։

Լուսինե Հակոբյանը հույս հայտնեց նաև, որ այդ կապակցությամբ ԱԺ-ն առաջիկայում կանի հայտարարություն։

Լրացնելով Լուսինե Հակոբյանին՝ Տիգրան Եգորյանն ասաց, որ ԱԺ-ի նախաձեռնած գործընթացը միայն մարտավարական քայլ է և այն պետք է առաջին քայլը լինի այն ընդհանուր համակարգված գործողությունների, որոնքը պետք է մղվեն ՍԴ-ի ճգնաժամի, ՍԴ-ի ինքնավարության դեմ ուղղված քայլերի և ՍԴ-ի դատավորների լիազորությունների յուրացման հետ կապված խնդիրները հաղթահարելու համար։

«Իրավունքի Եվրոպա միավորում»