Սեպտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը եւ ամսվա եղանակի կանխատեսում

Տեղեկատու 06.09.2020   12:00   66

Հիդրոօդերևութաբանության  և  մոնիթորինգի  կենտրոնը ներկայացրել է սեպտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը եւ ամսվա եղանակի կանխատեսումը։

Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 15C ցածր: Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը:

Սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքի համար 13C է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և ծայր հարավ-արևելքում դեռևս կարող է հասնել 35…40C, նախալեռնային շրջաններում՝ 33…38C, լեռնային շրջաններում՝ 30…31C:

Օդում առաջին ցրտահարությունը մեծ մասամբ դիտվում է լեռնային շրջաններում սեպտեմբերի վերջին, սակայն առանձին տարիների (1997թ.) այն կարող է դիտվել նույնիսկ ամսվա առաջին կեսին:
Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը 22…23C է, երկրորդում՝ 200C և երրորդում՝ 18…19C:

Հանրապետության տարածքում տեղումները բաշխվում են անհավասարաչափ, միջինը դիտվում են 33մմ, Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Սյունիքի հովիտներում` 6-10մմ, Լոռիում` 50-60մմ, Սյունիքի նախալեռներում`60-65մմ:

Բազմամյա տվյալներով 12 տարի Երևանում սեպտեմբերին տեղումներ չեն դիտվել և եղել է տարի (1932թ.), երբ տեղումների քանակը կազմել է 86մմ, որը գերազանցել է նորման 9 անգամ: Առատ տեղումներով տարի է եղել նաև 2009թ. սեպտեմբերը, երբ ամսական տեղումների քանակը Երևանում կազմել է 70մմ, որն էլ գերազանցել է նորման 7 անգամ: Տաշիրում տեղումների առավելագույն քանակը եղել է 218մմ, իսկ նվազագույնը՝ 12 անգամ նորմայից պակաս՝ 5մմ (1950թ.):

Տեղումներով օրերի թիվը ևս անհավասարաչափ է բաշխված՝ Լոռիում միջինը 12 օր, Արարատյան դաշտում` մինչև 4 օր: Բարձր լեռնային շրջաններում և Գեղարքունիքում ամսվա երրորդ տասնօրյակում կարող է առաջանալ ձյան ծածկ:

Ամպրոպային գործունեությունը թուլանում է՝ միջինը դիտվում է 3-6 օր, չնայած առանձին տարիների հյուսիսային կեսում կարող է դիտվել 10-20 օր: Կարկուտ դիտվում է հազվադեպ:
Սյունիքում հաճախակի դիտվում է մառախուղ՝ նախալեռներում` 6-11, իսկ լեռնային շրջաններում՝ 14-19 օր:
Չնայած սեպտեմբերին որոշ չափով ավելանում է արևմտյան ուղղության քամիների  կրկնելիությունը, սակայն դրանց արագությունը էապես չի փոխվում:

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +22…+23C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝  մինչև +35…+36C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +10…+12C (դիտված  պատմական  նվազագույնը` +1…+3C, առավելագույնը` +38…+40C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 9մմ):

Արարատի և Արմավիրի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +22…+23C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +35…+37C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +9…+11C (դիտված պատմական նվազագույնը` 0…-2C, առավելագույնը` +38…+40C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ  (նորման` 7-10մմ):

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+16C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից։ Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը`  մինչև +27…+30C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև +2…+4C (դիտված պատմական  նվազագույնը` -4…-6C, առավելագույնը` +33…+35C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ  (նորման` 25-35մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +15…+17C,  որը  1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:: Առանձին օրեր  հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը` մինչև +26…+29C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը +2…+4C (դիտված պատմական նվազագույնը` -3…-5C, առավելագույնը` +32…+34C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ  (նորման` 32-46մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18…+20, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը`  մինչև +30…+34C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +5…+10C (դիտված  պատմական  նվազագույնը` +1…+3C, առավելագույնը` +34…+36C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ  ( նորման` 38-40մմ ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +22…+23C, լեռնային շրջաններում` +15…+17C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև` +35…+37C, լեռնային շրջաններում՝ +27…+29C, ամսվա երկրորդ կեսին՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` +10…+12C, լեռնային շրջաններում` +3…+5C (դիտված  պատմական  նվազագույնը` նախալեռնային շրջաններում՝ +1…+3C, լեռնային շրջաններում՝ -3…-5C, առավելագույնը` նախալեռնային շրջաններում +36…+38C, լեռնային շրջաններում՝ +28…+30C): Ամսական տեղումների քանակը  ենթադրվում է նորմային մոտ  (նորման` նախալեռնային  շրջաններում  10-15մմ,  լեռնային շրջաններում 22-23մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +21…+23C, նախալեռնային շրջաններում` +16…+18C,  որը  1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ հովտային շրջաններում մինչև` +35…+37C, նախալեռնային շրջաններում՝ +27…+30C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` +7…+10C, նախալեռնային շրջաններում` +4…+6C (դիտված  պատմական  նվազագույնը` հովտային շրջաններում՝ 0…+2C, նախալեռնային շրջաններում՝ -2…-4C, առավելագույնը` հովտային շրջաններում +38…+40C, նախալեռնային շրջաններում՝ +34…+36C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային  շրջաններում  13-43մմ, նախալեռնային շրջաններում 19-61մմ):

 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         սեպտեմբեր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon