«Սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանը քիչ անց կլինի տանը»

Պաշտոնական 27.12.2019   20:00   456

Դատարանը փոխել է սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանի խափանման միջոցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանը քիչ անց կլինի տանը:

Այսօր դատարանը որոշում կայացրեց եւ փոխեց սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանի խափանման միջոցը։ Շուտով Վահեն կլինի տանը։ Խոսեցի Վահեի մայրիկի հետ, բնականաբար, հուզմունքը անսահման էր։

Սա ճիշտ որոշում էր։ Մնացածը կախված է Վահեից՝ դատարանում ապացուցել իր անմեղությունը»։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վահե Մելոյան, Նաիրա Զոհրաբյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon