Սիբիրյան խոցի դեպքեր են արձանագրվել․ 7 մարդ հոսպիտալացվել է

Պաշտոնական 02.07.2021   11:39   88

Սիբիրյան խոցի ախտանիշի մասին կասկածները ի հայտ են եկել հունիսի 30-ին Շիրակի մարզի Անի տարածաշրջանի Իսահակյան բնակավայրում: Իսահակյան գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը տեղեկացրեց, որ գյուղում արձանագրվել է 6 գլուխ խոշոր և նույնքան էլ մանր եղջերավոր անասունի անկում:

«Հունիսի 30-ին ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք Իսահակյան գյուղի բնակիչներ են: Այսօր ևս երկու քաղաքացի է ընդունվել: 5 տղամարդ և 2 կին է այժմ հոսպիտալացված: Հիմնականում մորթ անողներն են: Կանանցից մեկը միսը գնել է հարևանից: Մաշկային ձևն է այստեղ դրսևորվել: Վերքեր են հիվանդների մարմնի տարբեր հատվածներում, սակայն հիվանդները չեն ջերմել, վիճակները կայուն է: Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- SHANTNEWS-ին  ասել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սիբիրյան խոց, Շիրակի մարզ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon