Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է (թարմացված)

Պաշտոնական 14.05.2020   11:27   797

 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է: Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: 

«Ցավոք սրտի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ունենք կորոնավիրուսի վարակման գրանցված դեպքեր, և այսօր պարոն Պապիկյանը այդ պատճառով ինքնամեկուսացված է, դրա համար հարցը ես եմ զեկուցում»,- ասաց Ավինյանը:

 Ինքնամեկուսացված է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Թարմացված

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 13-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքները եղել են բացասական:

Նախարարությունում կան հաստատված դեպքեր, ուստի, անվտանգության նկատառումներից ելնելով, նախարար Պապիկյանը և նախարարության այլ աշխատակիցներ ցուցում են ստացել ինքնամեկուսանալու:

Ինքնամեկուսացման շրջանում նախարարը կշարունակի աշխատել հեռավար կարգով»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Սուրեն Պապիկյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon