Սպասարկման փակ տարածքում քաղաքացիների դիմակ չկրելու համար կտուգանվի տնտեսավարողը

Քաղաքական 19.05.2020   12:31   522

Սպասարկման այն փակ տարածքներում, որտեղ քաղաքացիները դիմակ չեն կրի, կտուգանվեն տնտեսավարողները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում, որում քննարկվում է բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում տուգանքը 10 հազար դրամ դարձնելու օրենքի նախագիծը: 

Փոխնախարարը՝ հիշեցրեց փոխվարչապետի որոշմամբ մայիսի 14-ի համապատասխան որոշմամբ սահմանվել է բաց տարածքներում դիմակի առկայության պարտադիրություն: Հետևաբար նախագիծը վերաբերում է  կոնկրետ այդ պահանջին: «Իսկ ինչ վերաբերում է փակ տարածքներում դիմակ կրելուն, ապա գործող օրենքը նման պատասխանատվություն սահմանում է, մասնավորապես ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակի սահմանափակումների համար տնտեսավարող սուբյեկտների համար առկա է պատասխանատվության միջոց՝ 100 հազար դրամից մինչև 300 հազար դրամ:  Այսինքն՝ սա վերաբերում է միայն բաց տարածքներում դիմակի առկայությունը չպահպանելուն: Իսկ ինչ վերաբերվում է փակ տարածքներին, ապա դրա համար պատասխանատու են տնտեսավարող սուբյեկտները, և նրանք համապատասխան պատասխանատվություն կկրեն»,-ասաց Դանիելյանը:

 Այդ հարցը կարգավորվում է փոխվարչապետի որոշմամբ:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         դիմակներ, արտակարգ դրություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon