Սպասվում է հզոր ցիկլոնի ներթափանցում. Սուրենյան

Տեղեկատու 23.03.2021   11:36   193

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ երեկոյան հերթական հզոր ցիկլոնը կներթափանցի Հայաստան։

«Առաջիկա օրերին եղանակի կայունացում չի սպասվում։ Այդ ցիկլոնը մեզ մոտ կգործի մինչև մարտի 25–ը ներառյալ։ Բոլոր շրջաններում սպասվում են տեղումներ, բարձր լեռնային շրջաններում` ձյան տեսքով, նախալեռներում և հովտային գոտիներում` անձրևի տեսքով։ Առանձին հատվածներում (Արագածոտն, Կոտայք) վաղը տեղումները կլինեն բավականին ինտենսիվ, կուղեկցվեն ամպրոպներով, կլինի քամու ուժգնացում`20-25 մ/վ արագությամբ»,–նշեց նա։

Սուրենյանի խոսքով` մարտի 27–ին Սև ծովի շրջաններից ցուրտ ցիկլոնի ներթափանցում կլինի, որի հետևանքով տեղումները հանրապետության ողջ տարածքում կվերսկսվեն։ Ջերմաստիճանի կտրուկ անկում կլինի`7-10 աստիճանով։

Ըստ կանխատեսումների` մարտի 28–ից Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կմոտենա -1 -2– աստիճանի։

«Կանխատեսվում է, որ ապրիլին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի մոտ 1 աստիճանով, իսկ տեղումները կլինեն նորմայից շատ։ Նշեմ, որ ապրիլին տեղումների նորման բավականին մեծ է, այսինքն` ամսվա օրերի մեծ մասը հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ լինելու են տեղումներ»,–ասաց Սուրենյանը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon