Սրճարանների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են (ուղիղ)

Պաշտոնական 15.03.2019   10:30   444

 Ազատության հրապարակի հարակից տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժումը շարունակվում է:

«Ծառերն ազատելուց հետո, թաղապետի խոսքով, հաջորդ գործը լինելու է տանիքներն ապամոնտաժելը, այնուհետև կտրատելը, մասնատելն ու տեղափոխելը, ապա՝  բետոնային հատվածները հանելը: Այդ ամենից հետո, վերջապես, կտեսնենք նորմալ ճեմուղին օպերայի տարածքում»,- նշեց Կենտրոնի թաղապետը: Նրա համոզմամբ՝ աշխատանքները կտևեն մոտ 10 օր»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը  մարտի 14-ի ուշ երեկոյան տիկնոջ հետ եւ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելել է Առաջին համալսարանական կլինիկայում բուժում ստացող Սվետլանա Հարությունյանին։  Նա գոտկատեղի շրջանում վնասվածք է ստացել Օպերայի հարակից տարածքում նախօրեին տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ, հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Քաղաքապետը հետաքրքրվել է նրա ինքնազգացողությամբ եւ շուտափույթ ապաքինում է մաղթել։ Արմեն Մուրադյանի առաջարկով Սվետլանա Հարությունյանը կարող է աշխատանքի անցնել Համալսարանական կլինիկայում:

Նշենք, որ տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով հարվածում քաղաքացուն:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Արդյունքների մասին կտեղեակցվի քննության ավարտից հետո:

Ուղիղ հեռարձակումն՝ ԱՅՍՏԵՂ

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վիկտոր Մնացականյան, Ոստիկանություն, Սրճարան, Հակոբ Կարապետյան, Հայկ Մարության

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon