Սյունիքի մարզպետը կոչ է անում չտրվել սադրանքի

Պաշտոնական 03.01.2021   10:29   125

Սյունիքի մարզպետարանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Հարգելի՛ սյունեցիներ

Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում, որը գտնվում է վիճելի տարածքում, շարունակվում են երկու կողմերի սահմանապահ զորքերի տեղակայման աշխատանքները։

Ըստ այդմ, Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերն այս ընթացքում տեղակայվում են նաև շփման գծի Շուռնուխ բնակավայրին հարող տարածքում։

Տեղի բնակչությանը կոչ ենք անում չտրվել որևէ սադրանքի՝ հնարավոր լարվածությունից խուսափելու համար:

ՀՀ զինված ուժերն ու հայ և ռուս սահամանապահ զորքերը լիովին տիրապետում են իրավիճակին:

Մելիքսեթ Պողոսյան 

Հունվարի 2-ին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը հայտնեց, որ ադրբեջանական զինուժը մուտք է գործել գյուղ, նա նաև տեղեկացրեց, թե համայնքում են հայ սահմանապահներն ու ռուս խաղաղապահները։ Արշակյանի խոսքով՝ «մինչև ամսի 5-ը ժամանակ են տվել» վիճահարույց հատվածում գտնվող տներն ու տարածքները լքելու համար։ 

Լուսանկարում՝ ըստ 1976 թվականին Մոսկվայում հրատարակված Հայկական ՍՍՀ Ատլասի,  ՍՍՀՄ Մինիստրների Սովետին Առընթեր գեոդեզիայի եւ քարտեզագրության գլխավոր վարչության 1976թ հրատարակած պաշտոնական քարտեզում, որը նաեւ հիմք էր հանդիսանում հանրակրթական դպրոցների համար, Շուռնուխ գյուղը գտնվում է Հայկական ՍՍՀ տարածքում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մելիքսեթ Պողոսյան, Սյունիք, Շուռնուխ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon