«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Սյունիքի մարզպետը մեկ օրում երկու անգամ դրամական պարգևատրմամբ ինքն իրեն խրախուսել է

Սյունիքի մարզպետը մեկ օրում երկու անգամ դրամական պարգևատրմամբ ինքն իրեն խրախուսել է

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը 2018 թվականի դեկտեմբերի 25-ին երկու կարգադրությամբ Սյունիքի մարզպետարանի առանձին աշխատակիցներին խրախուսել է դրամական պարգևով, հայտնում է asparez.am-ը:

Մարզպետը առաջին` N 317 Ա կարգադրությունը կատարել է` ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի 01 բաժնի 01 խմբի 01 դասի 03 «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծախսային ծրագրով ՀՀ Սյունիքի մարզպետարանի համար նախատեսված ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով սահմանված ֆոնդի տնտեսված միջոցների առկայությունը:

Իսկ երկրորդ` N 318-Ա կարգադրությունը կատարել է ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբացեղնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի 01 բաժնի 01 խմբի 01 դասի 03 «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծախսային ծրագրով ՀՀ Սյունիքի մարզպետարանի համար նախատեսված ծախսերի «Պարգևատրումներ, դրամական խրախուսանքներ և հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված միջոցների առկայությունը:

317-Ա կարգադրության համաձայն` մարզպետ Հունան Պողոսյանը պաշտոնային դրույքաչափի 51.82 տոկոս չափով դրամական պարգևատրմամբ խրախուսել է ինքն իրեն, իր երեք տեղակալներին, երեք տեղակալների օգնականներին, երկու խորհրդականին, երկու օգնականին, գլխավոր քատուղարի տեղակալին, 7 պետերին և ներքին աուդիտի 3 գլխավոր մասնագետներին, ընդհանուր 22 հոգու:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նշենք, որ Արմավիրի և Կոտայքի մարզպետները ևս իրենք  իրենց և աշխատակազմին պարգևատրել են: