Թեստերի իրարամերժ պատասխանները բողոքի մեծ ալիք են բարձրացրել. Առավոտ

Հասարակություն 10.09.2020   09:34   537

«Առավոտ»-ը գրում է. «Ուսուցիչների պարտադիր թեստավորման ժամանակ զավեշտալի դեպք է արձանագրվել Գյումրու թիվ 29 դպրոցում։ Կոլեկտիվից 65 հոգու թեստավորելիս՝ հայտնաբերել են 8 վարակակրի, սակայն նրանցից երեքն անմիջապես որոշել են կրկնակի թեստ հանձնել Գյումրի բժշկական կենտրոնում գործող մայրաքաղաքի լաբորատորիաներից մեկի մասնաճյուղում, ու մեկ օրվա տարբերությամբ կրկնաթեստի պատասխանները եղել են բացասական։

Հետաքրքիր է նաև այն, որ կրկնաթեստ հանձնած երեք ուսուցիչներից երկուսը վերջերս էին վարակվել վիրուսով, նրանցից մեկը ծանր թոքաբորբով բուժվել էր Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, մյուսը՝ տանը։ Նրանց թեստերի առաջին պատասխանը ևս դրական է եկել, մինչև որ Գյումրու բժշկականում վճարովի թեստ հանձնելիս՝ հերքվել է դրական պատասխանը։ Թեստավորման պատասխանները սթրեսի մեջ են գցել շատերին, հարցը քննարկվել է անգամ Շիրակի մարզպետարանում։ Aravot.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Գայանե Բիչախչյանը պատմեց հետևյալը․ «Մեզանից պաշտոնական նամակով ցուցակ ուզեցին, անմիջապես արձագանքեցինք, պատասխանեցին, որ վաղը ձեր դպրոց ենք գալիս նմուշառման։

Մեզ մոտ եկան Գյումրու թիվ 2-րդ պոլիկլինիկայից՝ իրենց հատուկ հագուստներով , նմուշառման համար դասարան տրամադրեցինք, շատ գոհ գնացին, որ մենք այդպես կազմակերպել էինք՝ սոցիալական հեռավորություն պահպանելով, պարետի հրահանգները կատարելով։ Մոտ երկու ժամ տևեց այս պրոցեսը։ Դրան հաջորդեց շաբաթ, կիրակի, ուսուցչներին հերթով զանգում էին, թե շփվել եք վարակակիրների հետ, բայց չէին ասում, թե ովքեր են վարակակիրները։

Հետո ճշտեցի, որ սկզբում երեք հոգու թեստի պատասխանն է եկել դրական, մյուս հինգի դրական պատասխանը ստացանք հաջորդ օրը։ Ութ հոգին, որոնց թեստերի պատասխանները եկել էին դրական, ոչ մեկը ոչ մի ախտանիշ չուներ, մինչև այսօր էլ չունեն։ Մեր դպրոցի ուսուցիչները Գյումրիում առաջին թեստավորվողներից էին, դրա համար էլ երևի թե աղմուկը մեծ եղավ։ Այդ ութից երկուսը վարակվել էին կորոնավիրուսով, մեկը բուժվել էր տանը, մյուսը՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, նա շատ ծանր էր տարել քովիդը։

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս էր գրվել բացասական պատասխանով, մտածեց, որ դժվար կրկնավարակի դեպք լինի, այդ պատճառով էլ նորից գնաց թեստավորման, ու Գյումրի բժշկական կենտրոնում նրա թեստի պատասխանը եղավ բացասական։ Նրա օրինակին հետևելով՝ դրական պատասխան ստացած ևս երկու հոգի գնացին վճարովի թեստավորման, երկրորդ անգամ թեստերի պատասխանները եղան բացասական։ Նրանք մեծ սթրեսի մեջ էին ընկել, շատ ծանր տարան առաջին պատասխանը, նրանցից մեկը շատ էր զայրացել։

Այսինքն՝ այդ ութ դրական պատասխան ստացած անձանցից երեքը վճարովի հիմունքներով կրկնակի թեստ հանձնեցին Գյումրի բժշկական կենտրոնում ու պատասխանները եկան բացասական։ Միգուցե մյուսներն էլ գնային կրկնակի թեստավորման, բայց մեզ ասացին, որ պարետատունը առաջին պատասխանն է ընդունում ի գիտություն, ու նրանք այսպես, թե այնպես պիտի մեկուսանան։ Հիմա խնդրում ենք այս հարցը ճշտել պաշտոնապես, կողմնորոշվենք՝ ո՞րն է համարվում վերջնականը․ չէ՞ որ արտերկիր մեկնողները հենց Գյումրի բժշկականում են հանձնում թեստ։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         թեստեր, 29 դպրոց, կորոնավիրուս, Գյումրի

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon